Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. ՏՄՊՊՀ-ի գրանցած խախտումները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ներկայացվեց, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում:
ՀՀ ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը իր զեկույցում հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել, ընդհանուր առմամբ 30 ընկերություններում, ինչի համար ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:
Այսպիսով, ըստ բացահայտված խախտումների՝ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նույնը նաև հայտնաբերվել է թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում:
«Դիտանցումներ են իրականացվել խոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք»,-ասաց նա:
Նա պարզաբանեց, որ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: «Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին»,-ասաց նա:
Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է, որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով:
Այսպիսով, հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունը և պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ:
«Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ ինչպես արդեն նշեցինք, շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային, որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից: Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետ սպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ»,-ասաց նա:
Հանձնաժողովը հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խախտում ընկերությունների կողմից արձանագրվել է առաջին անգամ, բացի այդ բոլոր տնտեսվարողները ընդունել են խախտման փաստը և պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերացնելու այն, Հանձնաժողովը այս անգամ զերծ մնաց ֆինանսական տուգանքի կիրառումից։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)