Ի՞նչ հետևանքներ ունեցան Բագրատաշենի անցակետում կատարված փոփոխությունները
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային և այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետևանքներ են առաջացրել: Այնտեղից մեր աղբյուրը, չցանկանալով իր անունը հրապարակել, ուշագրավ փաստեր հայտնեց: ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում, եթե քաղաքացին փորձի ավտոմեքենայի ձայնի խլացուցիչ ներկրել, մաքսակետում կստիպեն դրա քաշի հաշվով այն մաքսազերծել:
Բագրատաշենի մաքսակետում կատարված կադրային փոփոխություններով Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երևանցիների, ովքեր ամեն անգամ մայրաքաղաքից Բագրատաշենի մաքսակետ են գալիս՝ տաքսիով 220 կմ ճանապարհ կտրելով: Մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերենին լավ չի տիրապետում: Մաքսանենգության դեմ պայքարի բաժնում ՀՀ-ում հայտնի, ազդեցիկ մարդկանց զավակներն են, այնտեղ սովորական ընտանիքներից մարդիկ չկան: ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում՝ ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)