Կատալոնիայի անկախության հանրաքվեի ալիքը կարող է տարածվել Իսպանիայի սահմաններից դուրս. The Guardian (լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվե, որին կոշտ ուժի կիրառմամբ միջամտել է Իսպանիայի ոստիկանությունը:
Պատմական հանրաքվեին, որի մասնակիցների 90%-ը, ըստ նախնական արդյունքների, կողմ է քվեարկել անկախանալուն, անդրադարձել է հեղինակավոր The Guardian պարբերականը:
Հոդվածագիր Սայմոն Տիսդալը նախևառաջ նշում է, որ Մադրիդի պահվածքը Եվրոպական միությանը պետք է անհանգստության լուրջ առիթ տա՝ այն հարցում, թե արդյոք Իսպանիան հավատարիմ է ժողովրդավարական նորմերին:
«Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի դատարանների կողմից ապօրինի ճանաչված հանրաքվեն չկայանար, սակայն նրա կոչերն ու սպառնալիքներն արդյունք չտվեցին: Այդ իսկ պատճառով Ռախոյն իր կամքը քաղաքացիներին պարտադրելու համար անտեսեց ժողովրդավարական իրավունքն ու գործի դրեց ֆիզիկական ուժը, ինչը տագնապալի նախազգուշացում է ապագայի համար: Սա բռնապետություն է»,- գրում է Տիսդալը՝ նկատելով, որ կիրակնօրյա արյունալի բախումները կստիպեն կատալոնացիներին ոչ թե նահանջել, այլ ավելի ջերմեռանդ պայքարել այդքան բաղձալի անկախության համար:
Խոսելով պատմական հանրաքվեի ազդեցության մասին՝ Տիսդալը ենթադրում է, որ դրա ալիքը կարող է տարածվել Իսպանիայի սահմաններից դուրս:
«Կատալոնիան միակը չէ. Եվրոպայով մեկ անջատողական խմբերը փորձում են ինքնորոշվել ու մերժում են կենտրոնացված պետականությունը: Ուստի՝ չի բացառվում, որ հանրաքվեի ալիքը կարող է տարածվել Իսպանիայի սահմաններից դուրս, օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիա, որտեղ այլախոհ փոքրամասնությունը դժգոհ է սահմանափակ ինքնավարությունից: Միգուցե, Կատալոնիայի ու Եվրոպայի տարածքում անջատողական խմբերի թեժ կետերի միջև ուղիղ համեմատական տանելը փոքր-ինչ չափազանցված է, բայց նրանք բոլորն էլ կատալոնացիների պես մերժում են կենտրոնացված պետականությունը»,-շարունակում է հոդվածագիրը՝ մանրամասնելով, որ անջատողականներն առավել ակտիվ են Հյուսիսային Իռլանդիայում, Իտալիայի հյուսիսում, Գերմանիայում:
Տիսդալը եզրափակում է՝ նշելով, որ Կատալոնիայի խիզախ ընտրողները Եվրոպայում սկիզբ դրեցին նոր շարժման, որում ինքնության գաղափարը միանգամայն վերաձևակերպվում է:
«Եթե ղեկավարներն ու կառավարությունները Ռախոյի օրինակով շարունակեն համառորեն անդրդվելի մնալ, ապա նրանք կոտրվելու վտանգի տակ կհայտնվեն»,-եզրափակել է հեղինակը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ժորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան: Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը:
Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել:
Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կառավարությունն արել է այն, ինչ իրենից պահանջվում էր: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարված աշխատանքի համար:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)