Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Հոկտեմբերի 2-ին եւ 3-ին ժամանակ առ ժամանակ, իսկ 4-ին` հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Արդեն հաջորդ օրերին՝ հոկտեմբերի 5-ին եւ 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 5-6 աստիճանով, հոկտեմբերի 5-6-ին՝ ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Հոկտեմբերի 2-3-ին հանրապետությունում առավելագույն ջերմաստիճանը կհասնի +20-ի:
Այդ օրը ցերեկը +18 +20 աստիճան կդիտվի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաեւ Երեւանում:
Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, առավելագույն ջերմաստիճանը կլինի +17 +19: Այն կդիտվի դարձյալ վերոնշյալ շրջաններում:
Հոկտեմբերի 2-3-ին, նվազագույն ջերմաստիճանը կհասնի ընդհուպ մինչեւ +6 աստիճանի: Այդպիսի ջերմաստիճան կդիտվի Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռներում:
Ինչ վերաբերում է Երեւանին՝ հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Այս տեղեկությունները հրապարակվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր պաշտոնական կայքէջում:
Իսկ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սպասվող աննախադեպ խստաշունչ ձմեռվա մասին լուրերին:
«Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:
Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայություն նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»,- գրել է նա:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)