«Գնթունիք»-ի Կարենի թեկնածությունը հաստատվել է առանց էմոցիաների. Նախկին մարզպետը նահանջել է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել նաեւ Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում ՀՀԿ թեկնածուն կլինի «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը:
ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:
Armtimes.com-ը գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր: Եվ թե ով կլիներ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուն, պետք է որոշեր ՀՀԿ «ամենագլխավորը»:
Մեր տեղեկություններով, թեեւ նախապես սպասվում էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է փորձի ամեն ինչ անել, որ իր ներկայացուցիչը առաջադրվի որպես ՀՀԿ թեկնածու, եւ այդ համատեքստում կրքերը կարող են փոքր-ինչ բորբոքվել, հարցի քննարկումն անցել է շատ հանգիստ՝ առանց ավելորդ էմոցիաների ու կրքերի, եւ կայացվել է Կարեն Եղիազարյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը:
Ի դեպ, Սարգիս Սահակյանը շատ հանգիստ էր խոսում Կարեն Եղիազարյանի թեկնածությունը հաստատվելու վերաբերյալ՝ ցույց տալով, որ ամեն ինչ նորմալ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)