Բաքվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցները ջարդել են նախարարության դռները
Բաքվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մի խումբ մասնակիցներ՝ մոտ 10 հոգի, այսօր բողոքի ակցիա են անցկացրել աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության շենքի առջեւ։
Ըստ Turan-ի՝ նրանց բողոքները կապված են եղել հաշմանդամություն եւ սոցիալական նպաստներ ստանալու հետ։ Վետերանները նախարար Սահիլ Բաբաեւից պահանջել են դուրս գալ իրենց մոտ եւ լուծել իրենց խնդիրները։
Մերժում ստանալով՝ նրանք ներխուժել են ընդունարան, որտեղ խառնաշփոթ է առաջացել։
Աշխատանքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունն իր հերթին հաստատել է, որ վետերանների պահանջը կապված է հաշմանդամության գնահատման հետ։ «Յուրաքանչյուր բողոք գրանցված է ու կքննարկվի, արդյունքներին համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել են աշխատանքի նախարարությունից։ Նույն աղբյուրը նշում է, որ որոշ վետերաններ «ընդունարանում անօրինական գործողություններ են կատարել, կոտրել են համակարգչային տեխնիկան, մուտքի դուռը, տուռնիկետը, վնասել պետական գույքը»։ «Այդ կապակցությամբ նույնպես միջոցներ կձեռնարկվեն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար