Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին Մենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը Քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին TRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվել Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառով Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար Առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար
Հայաստան

«Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանն ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ մեզ ո՛չ ավել, ո՛չ պակաս վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ` կոնկրետ ԱԺ-ում եւ նաեւ ավագանիում, այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Հետեւապես, նրա հետ զրուցեցինք ոչ թե կրթական, այլ քաղաքական հարցերից:

– Տիկին Եղիազարյան, խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր օրենսդրական աշխատանքը:

– Հանձնաժողովների հարցում, ճիշտն ասած, որպես ավագանու անդամ, ինձ համար ցանկալի էր ընդգրկվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, բայց քանի որ այնտեղ հանձնաժողովի անդամների ցանկալի քանակը համալրված է, հետեւաբար կփորձեմ տեսնել, թե որտեղ ինձ ավելի հարմար կլինի: Չի բացառվում, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով գնամ, որովհետեւ, որպես ավագանի էլ անընդհատ առնչվում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ հարցերին, փորձում եմ աջակցել: Նույն կերպ կշարունակեմ նաեւ Ազգային ժողովում ու կանեմ ամեն ինչ` հանուն մեր պետության եւ մեր ժողովրդի շահի:

– Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:

– Եթե զբաղվում եմ քաղաքականությամբ եւ հանդիսանում եմ նաեւ քաղաքական թիմի անդամ, հետեւաբար կիսում եմ նաեւ իմ քաղաքական թիմի ամբողջ պատասխանատվությունը, ուղենիշն ու ամեն ինչը: Այնպես որ, պատրաստ եմ կրելու նաեւ այդ պատասխանատվությունը եւ անելու ամեն ինչ` ի բարօրություն մեր հայրենիքի: Այո՛, շատ ծանր շրջան է, եւ ես իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրում ե՛ւ իրավիճակը կարգավորվի, ե՛ւ քաղհասարակությունը համերաշխության գա:

– Իսկ Արցախի հարցում համամի՞տ եք իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ:

– Ո՞ւմ ենք հանձնում, կարո՞ղ եք ասել:

– Ադրբեջանին, էլ ո՞ւմ...

– Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաեւ Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ մեր պապերի տունն է եղել եւ համարում ենք` որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն եւ իրավական փաստեր: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը:

– Այսինքն` ընդունում եք, որ Արցախն Ադրբեջանի մա՞ս է:

– Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել, ինչը միջազգային հանրությունը մեր առջեւ դնում է: Այստեղ կարեւոր է, որ բանակցային գործընթաց սկսվի, եւ «անջատում հանուն փրկության» թեզն առաջ տանելով փաստենք, որ Ադրբեջանն այն ժողովրդավար պետությունը չէ, որի սահմաններում կարող է գոյատեւել Արցախը, թեկուզ որպես ինքնավար մարզ կամ վարչական միավոր` Ադրբեջանի կազմում: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այս հարցը պետք է ճիշտ ուղղությամբ տանել եւ շատ զգուշավոր լինել: Հիմա մենք այս ծանր պատերազմի հետեւանքներից հետո, անպատասխանու հայտարարություններ անելով, ինչ է թե բոլորին դուր գանք, չենք կարող ավելի վատ իրավիճակի հասցնել բանակցային հարցը»: