Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը Քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին TRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվել Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառով Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար Առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ) Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել Իբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանը

Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքով
Հայաստան

Թշնամին եկել՝ մեր հողի մեջ դիրք է դրել․ Սեյրան Զաքարյան

Պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Ըստ կայքի, դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

Սակայն ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ծավ գյուղի ղեկավար Սեյրան Զաքարյանն անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների առաջխաղացմանը և ՊՆ-ի հաստատմանը, նախ նշեց, որ իրենց հորդորել են սահմանային հարցերի վերաբերյալ լրատվամիջոցների հետ չխոսել, բայց քանի որ այդ ամենն արդեն ՊՆ-ն հաստատել է, ապա կարող է ասել, որ՝ այո՛, ադրբեջանական ԶՈւ-ի ներկայացուցիչներն առաջ են եկել։

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին ԱԱԾ-ն Սյունիքի մարզի վարչական ղեկավարներին, համայնքապետերին հորդորել է սահմանային հարցերի վերաբերյալ որևէ տեղեկություն չփոխանցել լրատվամիջոցներին։

«Առաջխաղացումը ոչ թե մեկ տարի առաջ է եղել, այլ մի քանի ամիս առաջ, թշնամին եկել՝ մեր հողի մեջ դիրք է դրել։ Առաջխաղացումը Ծավի համար այդքան էական նշանակություն չի ունեցել, սակայն Ներքին Հանդի համար մեծ խնդիր է, թեպետ Ծավն էլ Ներքին Հանդին կպած է։ Խնդիրը կա, բայց ի՞նչ բարձրաձայնենք, հիմա սահմանազատում պետք է անեն ու այդ տարածքները հետ տան, եթե ոչ, ուրեմն այդպես ճիշտ չէ, մեր հողի վրա իրենք դիրք չպետք է ունենան։ Իրենք անտառով իջել են ու իրենց դիրքն են դրել, բայց իրենք չպետք է լինեն այնտեղ, ու վերջ»,- նշեց Սեյրան Զաքարյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ սահմանազատման արդյունքում թշնամին հետ կգնա, Սեյրան Զաքարյանը պատասխանեց, որ «պետք է հետ գնա», քանի որ նրանց զբաղեցրած տարածքը հայկական է, և իրավունք չունի այնտեղ մնալու։

«Թշնամին պետք է հետ գնա, եթե հետ չի գնալու, էլ ինչո՞ւ պետք է սահմանազատում անեն։

Այս ամենի հետ կապված՝ բնակչությունը չի ընկճվում, բոլորն իրենց տեղում են, որևէ տուն չի դատարկվել, խուճապի չի մատնվել։ Բնակիչներն իրենց առօրյա հոգսերով են տարված, հող են մշակում, անասուն են պահում։ Մեր բնակիչները որևէ նպատակ չունեն գյուղը լքել, հակառակը՝ ավելանում են»,- եզրափակեց Սեյրան Զաքարյանը։