Թուրքիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել Իրաքի Քուրդիստանից հեռանալ
Թուրքիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել Իրաքի Քուրդիստանի ինքնավարության տարածքից հեռանալ նախքան նրա հետ ուրբաթ ավիահաղորդակցության դադարեցումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հյուսիսային Իրաքում մնալու ծայրահեղ անհրաժեշտություն չունեցող մեր քաղաքացիների համար օգտակար ենք համարում նրա տարածքից հեռանալ մինչեւ սեպտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին նրա հետ ավիահաղորդակցության դադարեցումը»,- նշված է հայտարարության մեջ:
Նախօրեին Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ թուրքական ավիաընկերությունները կդադարեցնեն Իրաքի Քուրդիստանի օդանավակայններից ավիաչվերթների կատարումը: Ավելի վաղ Իրաքի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18.00-ին բոլոր միջազգային չվերթները կդադարեցվեն Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայաններից:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ