Տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին. կան տուժածներ (Տեսանյութ)
Մյասնիկյան պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.30ի սահմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով քիչ առաջ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած:
Հիվանդանոցից հայտնեցին, որ մասնագետների կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Նախնական տվյալներով կա 7 տուժած:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ