Ի՞նչ են հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի պաշտոնյաներին
Միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է, թե տարբեր տարիների ինչ են նվիրել հայաստանցի պաշտոնյանները ամերիկացի գործընկերներին:
«Ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետեւյալ պատկերը։
Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։
Այսպես, 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո Ճառընտիր» գիրքը։
2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։
Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։
Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ «Ժանսեմ» եւ «Արեւմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։
Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, դա ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆերնին, որը արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։
Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ եւ շարունակելի է»,-գրել է նա:
Դրանից մեկ օր առաջ Սուրեն Սարգսյանը ներկայացրել էր, թե ինչ են նվիրում ադրբեջանցի պաշտոնյաները ամերիկացիներին. դրանք գերազանցապես սեւ խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ եւ պերճանքի առարկաներ։
Նա, մասնավորապես, գրել էր.
«ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար օգտվելով հնարավորությունից ուսումնասիրեցի թե ի՞նչ նվերներ են ամերիկացիները ադրբեջանցիներից ստանում:
Օրինակ, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական խալի, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։
2012թ. Իլհամ Ալիեւը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» եւ «Ադրբեջանական Ղարաբաղի խալիները» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։
2012թ. Ալիեւը Օբամային բյուրեղապակե թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ եւ կես կգ սեւ խավիար։
2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիեւը նվիրել է ադրբեջանական խալի, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե ոսկեջրած բաժակներ եւ «Ադրբեջանը տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ նվիրել է նաեւ Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը, հավանաբար ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։
Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը՝ հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին «բանկով» սեւ խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին եւ Վիկտորիա Նուլանդին»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ