Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը՝ ԿԺԴՀ-ի սպառնալիքի պատճառով
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Տադամորի Օսիման ընթերցել է պալատը ցրելու մասին կայսր Ակիհիտոյի հրամանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի առավոտյան կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին և խնդրել է կայսերը հաստատել այն:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է ստանալ ընտրողների աջակցությունն իր տնտեսական քաղաքականությունը և ԿԺԴՀ-ի նկատմամբ դիրքորոշման խստացման և ներքին ու արտաքին քաղաքականության հարցերն առաջ տանելու համար:
Աբեն բացատրել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 22-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին ԿԺԴՀ-ից եկող միջուկահրթիռային սպառնալիքի պատճառով:
«Դրանք կլինեն ընտրություններ, որոնք պահանջում են այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպես պաշտպանել Ճապոնիան, ինչպես պաշտպանել քաղաքացիների խաղաղ կյանքը»,- հայտարարել է նա NHK հեռուստաալիքի եթերում:
Միևնույն ժամանակ, երկրի ընդդիմությունը քննադատել է Աբեին այդ քայլի համար՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա ներկայացուցիչների պալատը ցրելը և արտահերթ ընտրություններն օգտագործում է իր համար ոչ ցանկալի դատական գործերը դադարեցնելու համար:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ