Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի հարցի շուրջ «մի թեթեւ» խնդիր կա. ո՞վ է դեմ «Գնթունիք»-ի տիրոջը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ» թերթը գրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան քաղաքում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: ՀՀԿ-ում գտնում են, որ Եղիազարյանը երիտասարդ ու խոստումնալից կադր է, հաջողակ ու հետաքրքիր բիզնեսմեն, բացի դա իր մարդկային որակներով ընդունելի է ապարանցիների համար՝ նրան հարգում եւ ընդունում են:
Ու քանի որ ամենայն հավանականությամբ Ապարանում բացի ՀՀԿ-ի թեկնածուից, այլ քաղաքական ուժեր իրենց թեկնածուներին կարող են եւ չառաջադրվել, հետեւաբար, ով էլ լինի ՀՀԿ-ի թեկնածուն, նա էլ կդառնա համայնքապետ: Կարեն Եղիազարյանի հետ կապ հաստատել եւ այս թեմայով զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: Բայց փոխարենը տեղեկացանք, որ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ «մի թեթեւ» խնդիր կա:
Ըստ մեր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների, Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաեւ մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի:
Բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէ: Ըստ մեր աղբյուրի՝ Սահակյանը փորձում է Արագածոտնի տարբեր համայնքներում որպես ՀՀԿ-ի թեկնածուներ առաջադրել իր վստահելի մարդկանց, ու այս անհամաձայնությունը անհասկանալի իրավիճակ է ստեղծել:
Եվ դա է պատճառը, նշում է մեր աղբյուրը, որ Կարեն Եղիազարյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչ օրս չի հաջողվել: Ու քանի որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում խիստ կարեւորում են, չեն ցանկանում, որ բանը հասնի ակնհայտ ու սուր դիմակայության: Այդ իսկ պատճառով, կոնկրետ Ապարանի դեպքում թե ով կլինի համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածուն՝ որոշելու է ՀՀԿ վերնախավը՝ ամենաբարձր մակարդակով:
«Ընդհանրապես մարզային կառույցը պետք է առաջարկի թեկնածուներ, բայց վերջնական որոշումը կայացնելու է ամենագլխավորը: Հիմա բոլորը սպասում են ամենագլխավորի վերջնական որոշմանը: Ու քանի դեռ այդ որոշումը չկա, հավանական թեկնածուներից եւ ոչ մեկի, հատկապես Կարեն Եղիազարյանի՝ մամուլի հետ շփումները ցանկալի չեն»,- նշում է մեր աղբյուրը:
Այս հակասության մասին տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ստանալու համար armtimes.com-ը դիմեց ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Ապարանում համայնքապետի ՀՀԿ թեկնածուի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Իսկ ինչ վերաբերում է Կարեն Եղիազարյանի հնարավոր առաջադրմանը եւ այդ հարցի առնչությամբ իր անհամաձայնությանը, ապա Սարգիս Սահակյանն ընդգծեց՝ «Ես ցանկացած առաջադրում նորմալ եմ ընդունում: Իսկ որ ես կողմ չեմ Կարեն Եղիազարյանի թեկնածությանը, դա հիմնավոր չէ, ճիշտ չէ՝ չկա նման բան: Մենք դեռ քննարկում ենք թեկնածուների հարցը, ու երբ վերջնական որոշում լինի, մենք կհայտնենք»:
Այնուհետեւ Սարգիս Սահակյանը նշեց, թե վերջնական որոշում կկայացվի առաջիկա օրերին: Մինչ այդ, իհարկե, հնարավոր չէ գուշակել, թե որ կողմին կհաջողվի իր ցանկալի մարդուն դարձնել Ապարանում համայնքի ղեկավարի ՀՀԿ թեկնածու, առավել եւս, որ հարցը դուրս է եկել զուտ մարզային կառույցի քննարկման տիրույթից ու ավելի բարձր մակարդակի քննարկման տիրույթ է տեղափոխվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ