Կառավարությունը շուրջ 25 միլիոնի պահեստամասեր ու անիվներ կգնի
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով նախատեսում է ավտոմեքենաների 160 անիվ գնել: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից, որտեղ կառավարության աշխատակազմը գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Ընդհանուր առմամբ անիվներ ձեռք բերելու վրա 4736000 ՀՀ դրամ կծախսվի:
Ի դեպ՝ դրանք տարբեր գների են:
Օրինակ՝ կան անիվներ, որոնց 12 հատի արժեքը միասին վերցրած կազմում է 661000 դրամ: Կան նաեւ այնպիսիք, որոնց 28 հատի արժեքն է 662 հազար դրամ:
Իսկ ավտոմեքենաների վերանորոգման վրա շուրջ 25 միլիոն կծախսվի:
Նույն պլանի համաձայն՝ ԳՀ (գնանշման հարցում) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար կառավարության աշխատակազմը նախատեսում է 21450000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 3240700 դրամ կծախսվի: Գնման ՇՀ ընթացակարգով կառավարության աշխատակազմը նախատեսում է նաեւ 20847600 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենաների պահեստամասեր գնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ