Տարոն Մարգարյանը ռուս գործընկերոջը 580 հազար դրամով ոչ թե կոնյակ, այլ գինու բաժակներ է նվիրել
Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել պարզաբանումով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Տպագիր լրատվամիջոցներից մեկն այսօր ակնհայտ սուտ տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է 4 հատ «Արենի» կոնյակ: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ հստակ գրված է. ««Արենի» հուշանվերի ձեռքբերում /գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով, բարձրությունը 19.2 սմ, տրամագիծը 7.2 սմ, քաշը մեկ բաժակի՝ 390 գր:/»:
Ձեռնպահ մնալով ենթադրություններից, թե ի՞նչ նպատակով է լրատվամիջոցը վերոնշյալ գինու բաժակները ներկայացրել որպես կոնյակ, այնուամենայնիվ բոլորին հորդորում ենք զե՛րծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ