Դիլիջանի քոլեջի տնօրենը մեղադրվում է ուսանողների թոշակների գումարները յուրացնելու մեջ
Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն, 2006 թվականից Դիլիջանի քոլեջը ղեկավարող Գրետա Թամրազյանը մեղադրվում է, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի:
Մեղադրանքի համաձայն՝ Գ. Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ: 2014թ. սեպտեմբերից մինչև 2014թ դեկտեմբերը Վահանուշ Ասատրյանը կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը, այդ 4 ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 76 000 դրամի վնաս: Գ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով, և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է սեպտեմբերի 25-ին, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 10-ին:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ