Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում օգոստոսի 2-ին վարույթ է ընդունվել խարդախությամբ գումար հափշտակելու եւ կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը։
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական տարիքի հասած տղաների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու վերաբերյալ։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը՝ բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ։ Այսպես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), սրտաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։
Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցավոր հնարավոր այլ դրսեւորումները բացահայտելու, դրանց մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով այլ տվյալներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ