Երաշտ, ՀԷԿ-եր, սակավաջուր տարի. ո՞րն է Արփի լճի մակարդակի իջեցման պատճառը
Արփի լիճը, որը սնուցում է Ախուրյանի ջրամբարը, անմիթար վիճակում է։ Ջրի մակարդակն այնքան է իջել, որ առկա փոքր կղզիները վերածվել են թերակղզիների: «Մենք ունեցել ենք բավականին ծանր, բարձր ջերմաստիճային ֆոնով տարի: Մենք ստիպված ենք եղել անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի բազմամյա տնկիները չչորանան: Մենք հնարավորինս արել ենք ամեն ինչ, որպեսզի գյուղացուն կարողանանք ջուր ապահովել: Բացի դա, տարեսկզբին ենք ունեցել ջրի խնդիր՝ շուրջ 170 մլն խմ չափով ջրամբարներն ավելի քիչ էին լցված, քան 2016թ.»,- ասում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Ոռոգման նպատակով այս տարի ոչ միայն Սեւանա լճից հավելյալ ջրառ կատարվեց, այլեւ Արփի լճից, որը իր մեծությամբ 2-րդ քաղցրահամ լիճն է։ Այս պահին լճից բացթողումը դադարեցված է, բայց տեղումների բացակայության հետեւանքով լիճը սնուցող լեռնային 5 գետակները գրեթե ցամաքել են: «Այս տարվա սեպտեմբերի 23-ի տվյալներով՝ Արփի լճում ունենք 8 մլն խմ ջուր, որը իր բնական ծավալից 2,5 անգամ ավելի է: Արփի լիճը՝ որպես լիճ, նախկինում եղել է 3 մլն խմ ծավալով լիճ: Հետագայում որոշում է կայացվել, որ լճի բազայի վրա կառուցել պատվարների բարձրացմամբ ջրամբար: Կառուցվել է ջրամբար 105 մլն խմ ծավալով՝ պարտադիր պայման դնելով, որ ցանկացած ջրի տատանում անելու դեպքում՝ որպես մեռյալ ծավալ, ֆիքսվել է այն ծավալը, որը ջրամբարը բնական ունեցել է, այսինքն՝ 3 մլն»,- վստահեցնում է Արսեն Հարությունյանը:
«Մենք ամենօրյա քննարկումների մեջ ենք Ջրային պետական կոմիտեի հետ: Ընդ որում, կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ, պետք է այնպես անել, որպեսզի նվազագույն մեծությունը, որ ավանդաբար ընդունվել է 5 մլն խմ-ն, դրանից ներքեւ ջրառ չիրականացվի: Այս պահի դրությամբ մենք ունենք 7,2 մլն խմ ջուր: Պայնավորվածությունը հետեւյալն է, որ Ախուրյանի ջրբացթողումը չպետք է որեւիցե ձեւով հանգեցնի նրան, որ մենք իջնենք 5 մլն-ից ցածր»,- իր հերթին հավելում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Արփի լիճը մասնակի լուծում է Շիրակի մարզի ոռոգման խնդիրը: Լճի գրեթե նույն մակարդակի իջեցում գրանցվել է նաեւ 2014թ., թեեւ նախորդող երկու տարիներին ջրի մակարդակը բարձր է եղել` 23-ից մոտ 27 մլն խմ: «Արփի լիճ» ազգային պարկի նորանշանակ տնտեսվարը մեղավորը տեղումների բացակայությունն է համարում. «Երաշտ, որ ասում են, դա է, 100 օր առանց անձրեւ եղանք»:
«Մենք կարծում ենք, որ տեղումները, եթե սկսվեն, լճի մակարդակը կբարձրանա: Ինքը բնական լճի վրա կառուցված արհեստական ռեզերվուար է եղել եւ իր ծավալը հենց 5-7 մլն է եղել, այսինքն, ինքն եկել է իր բնական վիճակի: Պարզ է՝ մենք պետք է Արփի լիճը պահենք, փայփայենք, քանի որ ինչքան ջուրը շատ լինի, կկարողանանք ոռոգել, նաեւ՝ կկարողանանք էկոտուրիզմը զարգացնել»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Ոլորտի մասնագետների դիտարկմամբ՝ Արփի լճի ջրի մակարդակի իջեցումը ոչ միայն սակավաջուր տարվա արդյունք է, այլեւ փոքր ՀԷԿ-երի աշխատանքի: «Չեմ կարծում, որ գյուղատնտեսության համար ստեղծված նման բարդ իրավիճակում ՀԷԿ-երին ջուր է տրվել: Եթե նույնիսկ ՀԷԿ-ին ջուր տրված լինի, ապա կարող են վերցնել ու հետ տան»,- կարծիք հայտնեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
«Ցանկացած ՀԷԿ մտնող ջուր ընդամենը 10 մետր հետո, նորից այդ նույն ջուրը ՀԷԿ-ից դուրս է գալիս ու շարունակում է իր հունով գնալ: Այդ ջուրը ոչ մի տեղ չի կորչում»,- հայտարարեց Արսեն Հարությունյանը:
Ջրային պետական կոմիտեի նախագահը խորհուրդ է տալիս ստուգել, թե այդ նույն ՀԷԿ-երը նախորդ տարիներին ինչ քանակի էլեկտրաէներգիա են արտադրել: Արդյունքում պարզ կդառնա, որ այս տարի դա անհամեմատ քիչ է եղել:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ