Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Հայաստան

Աշտարակի դպրոցում մանկավարժները դասադուլ են հայտարարել

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի խնդիրները 10 տարվա վաղեմություն ունեն: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը՝ անդրադառնալով այսօրվանից սկսած իրենց անժամկետ դասադուլին:

Նրա խոսքով՝ իրենց դպրոցը փոքր է եւ դպրոցի նորմալ աշխատանքի համար 9 դասարան՝ 180 աշակերտով, նորմալ է. «Սակայն, երբ հարեւան դպրոցը դարձավ ավագ, այնտեղի ցածր դասարանների աշակերտները եկան մեր դպրոց: Արդյունքում, ամեն տարի մեր դպրոցի աշակերտների թիվը 50-60-ով ավելացավ: Հիմա ունենք 21 դասարան՝ 601 աշակերտով: Ընդ որում, այն ժամանակ, եթե մեր դասարանների միջին խտությունը չէր անցնում 20-ից, հիմա դասարանների միջին խտությունը համարյա 30 է: Այս տարի բացել ենք երկու առաջին դասարան՝ 38-ական աշակերտներով՝ տեղ չլինելու պատճառով: Ոչ մեկ չի վիճում, որ վիճակն իսկապես օրհասական է ու այսպես շարունակել հնարավոր չէ, սակայն դեռ որեւէ քայլ չի ձեռնարկվել, թեեւ բաց նամակներ ենք ուղարկել նաեւ պատկան բոլոր մարմիններին»:
Որպես ծայրահեղ քայլ՝ դպրոցի ծնողական խորհրդը որոշեց սկսել անժամկետ դասադուլ՝ պահանջելով դպրոցի հիմնանորոգում, տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, որտեղ նախկինում փախստականներ էին ապրում:
Գրիշա Գեւորգյանի խոսքով՝ իրենց ձայնը հասնելի եղավ միայն Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին. «Դպրոցի անձնակազմը եւ ծնողական խորհրդը որոշել էին բողոքի ակցիա անել սեպտեմբերի մեկին՝ դպրոցի դռները չբացել, սակայն մարզպետը օգոստոսի 31-ին դպրոց եկավ եւ խոստացավ զբաղվել խնդրով: Սակայն արդեն 26 օր անցել է, ու ոչ մի բան չի արվել»:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեք հարկանի դպրոցում այս պահին ինչ հնարավոր է դարձրել են դասարան. «Անգամ մեր կաթսայատունը, որտեղ ֆրանսիական 5 հատ կաթսաներ են դրված, կտրել ենք ու մնացած մասը դասարան ենք դարձրել: Մի փոքրիկ դահլիճում ունեինք, կտրել ենք դիմացի կողմը ու նորից դարձրել ենք դասարան: Հիմա թթվածինն անգամ պակաս է դպրոցում, շարժվելու հնար չկա. դասամիջոցներին մտնեք դպրոց, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Մի խոսքով՝ խախտված են երեխաների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը»:
Գործնական, խելամիտ քայլ, առաջարկ, եթե արվի, ապա դպրոցի տնօրենը խոստանում է դադարեցնել գործադուլն ու վերսկսել դասերը:
Այս պահին մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը գտնվում են հարակից ավագ դպրոցում, տեղում ուսումնասիրում են իրավիճակը եւ խոստացել են այցելել նաեւ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց: