Ամատունի Վիրաբյանն իր ազգականներին պաշտոններ է նվիրում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ, եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:
«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,- մեր զրուցում ասաց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ Իսահակ Վիրաբյա՞նը որտեղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Իսահակ Վիրաբյանը Երեւանում է աշխատում: «Կրթություն ունի, պատմության ֆակուլտեն է ավարտել, նշանակել եմ, հիմա ի՞նչ անենք: Օրենքը չի արգելում, ՊՈԱԿ-ներում օրենքը չի արգելում: Հայկը 2004-2005 թվականներին է ընդունվել, Իսահակը՝ բանակից երբ եկավ, մոտ 2 տարի է: Օրենքը ես շատ լավ գիտեմ, օրենքը չի արգելում, երկուսն էլ նորմալ աշխատող են, երկուսն էլ կրթված են»,- պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը:
Հարցին՝ եթե թերացում ունենան, արդյո՞ք նրա չի կաշկանդի բարեկամական կապը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց. «Չէ, չէ: Ես ուրիշ ազգական էլ եմ ունեցել, լավ չի աշխատել միանգամից աշխատանքից ազատել եմ: Դա էլ է եղել: Եթե շատ մանրամասներ անհրաժեշտ է, ասեք: Իմ եղբայրը՝ Կարեն Վիրաբյանը, աշխատում էր արխիվում, ես իրեն աշխատանքից ազատեցի: Մոտ 5 տարի առաջ ազատեցի աշխատանքից, ի՞նչ կա դրա մեջ: Մասնագիտական է, ինձ տեսել են, սիրել են արխիվը, աշխատել են: Առավել եւս, որ անմիջապես իմ ենթակայությամբ չեն աշխատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ