Կարաոկե ակումբում ծեծկռտուքի գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, 06.09.2017թ.-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ, ովքեր չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, վնասել են տեղի գույքն ու հարվածել վերջինիս, այնուհետեւ ծեծկռտուք սկսել ակումբի հաճախորդների հետ: Միջադեպը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր ծեծկռտուք հրահրած անձանց բերման են ենթարկել բաժին:
Խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված 4 երիտասարդները, իրենց հերթին, ցուցմունքներով հայտնել են, որ «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրենց եւ պատճառել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ