Լուրջ քննարկումներ իշխանական կուլիսներում կամ ՀՀԿ-ի խրախճանք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է:
Այս հարցի վերջնական կարգավորումը, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` պետք է տրվի ընտրական օրենսգրքով: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանական կուլիսներում արդեն այս ուղղությամբ լուրջ քննարկումներ են սկսվել: Ու նախատեսված է, որ 2 տարի անց խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ուղղակի ընտրություններ. ողջ երկրում ՏԻՄ ընտրությունները եւս կամաց-կամաց պետք է անցկացվեն համամասնական սկզբունքով:
Արդյունքում այսօր ստեղծվել է հետաքրքիր վիճակ. շատ համայնքների ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում: Նաեւ ԲՀԿ-ն, «Ելքը» եւ մյուս ուժերը իրենց թեկնածուներին չեն առաջադրում` պատկերացնելով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: Հաջորդ ընտրությունը կլինի կուսակցական սկզբունքով: Դրա համար ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ի խրախճանք են հիշեցնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ