«Սա այն Հայաստանը չէ, որ մենք պատկերացրել ենք, որ կունենանք». Համբիկ Սարաֆեան
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովի բոլոր մասնակիցներն էլ կարեւորում են երկխոսության նման հնարավորությունը, սակայն միաժամանակ փաստում, որ այսպիսի համաժողովներից եւ ելույթներից զատ՝ կոնկրետ գործել է պետք, որպեսզի Սփյուռքն էլ տեսնի եւ է՛լ ավելի վստահի Հայաստանին։ Նման կարծիք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արտահայտեց նաեւ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը։
– Իսկ որքանո՞վ է Սփյուռքն այժմ վստահում Հայաստանին։ Տարիներ շարունակ Սփյուռքը Հայաստանի համար միայն փողի աղբյուր է եղել։
– Խնդիրը միայն վստահության պակասը չէ։ Սփյուռքն ինչ-որ ձեւով քաղաքականացված մոտեցում է ցուցաբերում Հայաստանին։ Ավանդական մոտեցումները փոխվում են, եւ դա բնական է։ Բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի, եւ որ սա այն Հայաստանը չէ, որ մենք պատկերացրել ենք, որ կունենանք։ Դա ոչ թե վստահության պակասն է, այլ իրազեկության բարձրացումն ու մարդկանց՝ ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունելը։ Հնարավոր չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, եւ դրանք մնան երկարատեւ, անպայման հակազդող բաներ են լինում, եւ բոլորն էլ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում։
– Այս օրերին զրուցելով համաժողովի մասնակիցների հետ՝ հասկացանք, որ ամեն դեպքում վստահության պակաս կա, որը գալիս է նաեւ արդարության դեֆիցիտից։
– Իհարկե կա, դա խոսվում եւ ասվում է։ Փորձ է արվում շտկել, բայց ես կրկնեմ իմ միտքը, որ ամենակարեւոր հարցն օրենքի գերակայությունն է։ Դա հիմքն է, որ եթե օրենքի գերակայություն չլինի, շատ խնդիրներ կմնան չլուծված։ Դուք նշեցիք վստահության պակասի մասին, իսկ դրա հիմքն էլ նա էր, սփյուռքահայ ներդնողը պետք է իմանա, որ ունի ապահովագրություն, կարող է հույս դնել դատաիրավական համակարգի վրա, իսկ եթե չի զգում, չի ցանկանա աշխատել։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, եւ միայն խոսքով շեշտել, որ մենք ունենք օրենքի գերակայություն եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, դա քիչ է։ Գործնական քայլեր եւ օրինակներ են պետք, որ որեւէ անձ չկա, որ օրենքից վեր է։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ