Սեյրան Օհանյան. Հենց Հայրենիքին պետք է անձնվեր ծառայենք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ՝ Facebook կայքի իր էջում։
Ուղերձում ասվում է. «Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։
Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։ Հենց նրա՛ն պետք է անձնվեր ծառայենք։ Հենց նրա՛ կանչին ենք պարտավոր առաջինը ենթարկվել։
Այսօր ընդգծված ուզում եմ շնորհավորել բոլոր այն հայորդիներին, որոնք Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր համեստ ու լռելյայն մարտական գործողությունների կիզակետում են եղել: Նրանք են արիության, նվիրումի և հայի հավերժական արժեքների կրողը։ Նրանք ապրել են մեր բերդ-ամրոցի գրված և չգրված օրենքներով… և կերտելով Հայաստանի անկախությունը՝ պաշտպանել ու
պահպանել են այն։
Փա՛ռք ու պատիվ բոլոր այն քաջերին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, և առաջնահերթորեն նրանց, ովքեր հանուն նրա փրկության իրենց կյանքն են զոհաբերել»։





















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ