Լոնդոնում համաձայն են Brexit-ի համար ԵՄ-ին 20 մլրդ եվրոյի հրաժարագին վճարել
Հրաժարագնի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է Բրյուսելին վճարել Brexit-ի հետ կապված Եվրամիության նկատմամբ պարտավորությունների չկատարման համար, կարող է կազմել 20 մլրդ եվրոյից ոչ պակաս: Financial Times պարբերականը չորեքշաբթի հայտնել է, որ այս գումարի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի Ֆլորենցիայում Brexit-ի թեմայով ծրագրային ելույթում:
Պարբերականի տեղեկություններով՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցերով Մեյի առաջատար խորհրդական Օլիվեր Ռոբինսը ԵՄ երկրների մի քանի առաջնորդների աշխատակազմերի աշխատակիցներին իրազեկել է, որ հինգշաբթի Ֆլորենցիայում նախատեսված Մեծ Բրիտանիայի վարչապետի Brexit-ի թեմայով ծրագրային ելույթում անդրադարձ կլինի հրաժարագնի թեմային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին բրիտանական կառավարությունից տեղեկություն է ստացել, որ գումարը, որի մասին Մեյը կբարձրաձայնի Տոսկանայի վարչական կենտրոնում, կկազմի առնվազն 20 մլրդ եվրո:
Միեւնուն ժամանակ, ԵՄ իշխանություններն արդեն ակնարկել են, որ Մեծ Բրիտանիայի չկատարած պարտավորությունները հասնում են մինչեւ 100 մլրդ եվրոյի, սակայն դուրս գրելով փոխադարձ պարտքերը՝ այն կարող է 60 մլրդ եվրո կազմել: Չնայած Լոնդոնի առաջարկած 20 մլրդ եվրոն Բրյուսելի ակնկալիքներից էապես քիչ է, բրիտանական իշխանություններն առաջին անգամ հասկացնում են, թե Եվրամիությանը Brexit-ի համար վճարվող ինչպիսի գումարն են իրենց համար ընդունելի համարում:
Հոդվածում շեշտվում է, որ «Մեյի թիմը հույս ունի, որ այս առաջարկը Brexit- հարցով Բրյուսելի հետ բանակցությունները փակուղուց կհանի, որը ճանապարհ կբացի Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իջեւ ապագա առեւտրային հարաբերությունների հարցի քննարկման համար»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ