Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառով Կինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են

Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար
Քաղաքականություն

Մեզ այդ մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Հարությունյան

«2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ ծանր իրավիճակում, և այս աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերներ»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարում իր ելույթում նշեց կուսակցության Գերագույն Մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Նա նաև արձանագրեց ՝ 2020 թ.-ին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի արդյունքները աղետալի սպառնալիքների մի մասն են միայն, և որպես ասվածի հավաստում՝ շեշտեց, որ այսօր իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում և իմաստազրկում են պետական ինստիտուտներն ու ատրիբուտները: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները պետությունը զրկել են նաև միջազգային հարաբերություններում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից ու դարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկը՝ հետևողականորեն կատարելով այդ տանդեմի բոլոր ցանկությունները՝ վտանգելով ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև՝ ՀՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

«Անկախության 30 տարվա ընթացքում մենք հաղթահարել ենք լուրջ մարտահրավերներ, սակայն նման ծայրահեղ բարդ իրավիճակում երբեք չենք եղել: Այդ իրավիճակից բխող բարդ քաղաքական մարտահրավերների հաղթահարման համար պահանջվում են նոր որակի քաղաքական ուժեր, որոնք ունակ են առաջարկելու նոր որակի մարտավարություն և ոչ ստանդարտ լուծումներ:

Իհարկե, իշխանափոխությունից հետո փոխվել է նաև ՀՀԿ կարգավիճակը քաղաքական ասպարեզում. եթե մինչ այդ կուսակցությունը իշխանական կուսակցություն էր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով, ապա այսօր ընդդիմություն է, որը ենթարկվում է տոտալիտար իշխանության կոշտ սահմանափակումների, ապօրինի հետապնդումների ու կոպիտ բռնաճնշումների:

Սակայն մեզ հնարավոր չէ կանգնեցնել այդ մեթոդներով. մեր երկրի համար չափազանց բարդ այս իրավիճակում մենք շարունակելու և ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններից ու երկրում ապահովելու համար նոր որակի, արդյունավետ կառավարման ու աննախադեպ մարտահրավերների հաղթահարման կարողություններ ունեցող իշխանություն», – ասաց Դավիթ Հարությունյանը:

Այս համատեքստում անդրադառնալով կուսակցության կանոնադրությունում առաջարկվող փոփոխություններին՝ ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ ելքը կուսակցության գործունեության արդյուանվետության կտրուկ բարելավումն է:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նոր իրավիճակից ու նպատակներից ելնելով՝ խմբագրվել են կուսակցության խնդիրները, որոնցից, ըստ նրա, հատկապես առանցքային նշանակություն ունեն կուսակցության արժեքների ու սկզբունքների շուրջ համախմբված անդամների և համակիրների շրջանակների ընդլայնումը, տարածքային կազմակերպությունների գործուն ցանցի ձևավորումը, ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցությունը, կուսակցության նախընտրական ծրագրի և ընտրական ցանկի ձևավորումը՝ կուսակցության բոլոր օղակների ակտիվ ներգրավմամբ, կուսակցության վերլուծությունների, հետազոտությունների և մշակումների ներկայացումը հասարակությանը: