Ինչու է ստում Փաշինյանը և ինչու է այդ սուտը պաշտպանում Լիպարիտյանը
7or.am-ը գրում է․
«Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարակից, նրա նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը գտնվում է Հայաստանում։ Իսկ դա նշանակում է, որ թուրքական շրջանակները նրա վրա կրկին ֆունկցիա են դրել, քանզի Լիպարիտյանը Հայաստանում լինում է միայն այն դեպքում, երբ թուրքական գիծն առաջ տանելու հարց կա։ Տեր–Պետրոսյանի ժամանակ էլ էր այդպես․ Լիպարիտյանը Հայաստանում էր, քանի դեռ պաշտոն ուներ ու քիրվայություն էր քարոզում, հենց պաշտոնից զրկվեց՝ «թռավ» ԱՄՆ։
Ժիրայր Լիպարիտյանը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է կառուցել մի տուն, որտեղ Լիպարիտյանն ինքը չի պատրաստվում ապրել։ Ինքը թուրքամետ ազդեցության գործակալ է։ Հայաստանն իր համար խոպան տարածք է։
Երեկ այս գործակալ–խոպանչին հայտնվել էր ԱԺ–ում։ Իշխող ՔՊ–ի մոտ։ Սա շատ ուշագրավ է, քանզի թուրքամետ քարոզիչին ընդունելը նշանակում է կիսել նրա ասածները։ Իսկ ի՞նչ է ասում Լիպարիտյանը
Փաշինյան–Լիպարիտյան․ թրքամետ տանդեմը
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային բոլոր առաջարկների համաձայն Արցախը միևնույն է վերջում պետք է մնար Ադրբեջանի կազմում, ստում է։ Բայց դա միամիտ սուտ չէ։
Այդ ստի միջոցով Նիկոլը ոչ միայն փորձում է արդարանալ 44–օրյա պատերազմի արդյունքում Արցախի պետականության կորստի համար, այլ քարոզչական հիմք է ստեղծում իր անելիքների՝ հանձնելիքների համար։
Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանի միջավայրում է քաղաքականապես կայացել։ Իսկ այդ անբարոյական միջավայրում Արցախի խնդիրը միշտ է դիտարկվել բեռ և համարվել, որ այն պետք է Ադրբեջանի կազմում մնա։
Նիկոլը շատ լավ գիտի, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Արցախն ինքնորոշվելու իրավունք էր ստացել։ Գիտի, բայց ստում է։ Ստում է, որ հետո հայտարարի, թե բա Արցախը միշտ էլ Ադրբեջանի կազմում է եղել, ես ի՞նչ կարող էի անել։
Նիկոլի այդ սուտը պաշտպանում է թուրքական գործակալ Ժիրայր Լիպարիտյանը։ Նա էլ է հայտարարում, թե միշտ էլ բոլորը դիտարկել են Արցախն Ադրբեջանի կազմում ու քարոզում, որ ճիշտը դա է։ Անգամ Ալիևն էր հայտարարում, որ եռանախագահող միջնորդներն իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, բայց Լիպարիտյանը Ալիևից էլ ավելի Ալիև է խաղում ու հայտարարում, թե նման բան չի եղել։
Ժիրայր Լիպարիտյանի սուտը և Նիկոլին պաշտպանելը նույն նպատակն է հետապնդում՝ «Սպիտակ թղթի» միջոցով «սև թղթի» վերածել Հայաստանն ու Արցախը։ Ըստ Լիպարիտյանի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելուց՝ դառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի համար կցորդ։ Սա հենց Նիկոլ Փաշինյանի վարած գիծն է, որը պաշտպանելու համար էլ Լիպարիտյանը ժամանել է Երևան։ Թուրքերը վաղուց բաց են խաղում Հայաստանում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ