Սյունիքում մարդիկ իրենց տան պատուհանից նայում են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին. Թովմասյան
Այն, ինչ արձանագրել ենք Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում, մեղմ ասած դժվար է տեղավորել մարդու իրավունքներ հասկացության մեջ։ Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության իրավունքները։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը նշեց, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում, և չկա մի հատված, որը թշնամու դիտարկումից դուրս է։
«Դժվարացել է 3 գյուղի տեղաշարժը։ Հատկապես խիստ մտահոգիչ են Որոտան-Շուռնուխ հատվածները։ Այնտեղ ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրվա մեջ 1-2 անգամ գնալ-գալ։ Դա դժվարություններ ու դժգոհություններ է առաջացնում։ Դժվար է պատկերացնել, թե ձյան առատ տեղումների հետևանքով այլընտրանքային ճանապարհն ընդհանրապես կգործի, թե ոչ և արդյոք այդ գյուղերը կդառնան շրջափակման մեջ գտնվող բնակավայրեր, թե ոչ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը հավելեց, որ այդ ավտոճանապարհից և Հայաստանի գյուղերից ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների խելամիտ հեռավորություն պահպանելն անհրաժեշտություն է, քանի որ Թագուհի Թովմասյանի խոսքով կան մարդիկ, որոնք իրենց տան պատուհանից նայում են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին, ինչը դժվարեցնում է մարդկանց կյանքը։
«ՀՀ իշխանությունը պարտավոր է հնարավոր ամեն քայլ իրականացնել՝ անվտանգային գոտին ապահովելու համար»,-նշեց Թագուհի Թովմասյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի