Պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանում արդարացում է պահանջելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանում արդարացում է պահանջելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:
«Նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերն ուղարկվել են դատարան, դատաքննությունը դեռ չի սկսվել, սակայն միանշանակ մենք չենք ընդունում մեղադրանքը եւ դատարանում արդարացում ենք պահանջելու»,- ասաց նա:
Նշենք, որ պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ազատ էին արձակվել դեկտեմբերի 10-ին:
ՀՀ Սահմանադրական դատարանը ավելի վաղ հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի