Հերթական անգամ խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները․ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Հայկ Մամիջանյանը գրում է․
Դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») բյուրոն հայտարարություն է տարածել երկրների ղեկավարներին, որի անվտանգային հատվածում գեթ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին (44 օրյա պատերազմի սանձազերծման, թուրքական զինված ուժերի եւ զինյալների ներգրավման, արգելված զինատեսակների օգտագործման, տարածքների օկուպացիայի մասին էլ չեմ խոսում՝ դրանք արդեն մոռացված թեմաներ են իշխանությունների համար)։
Հիշու՞մ եք, որ մենք առաջարկում էին օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը մեր երկրի պետական շահերից բխող օրակարգը առաջ մղելու համար։ Սրա մասին ես խոսել եմ թե ԱԺ ամբիոնից, թե Եվրոնեսթի հայկական պատվիրակության մինչ օրս կայացած միակ նիստին, թե հարցազրույցներում։
Հերթական անգամ մեր խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները։
Նշեմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով ի պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ եւ ուներ վետոյի իրավունք։ Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել չեն ուզում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի