Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը. Խամենեիի խորհրդական Սպասվում է ձյուն Պուտինը չէր հավատում, որ ես կարգավորեցի հայ-ադրբեջանական հակամարտությունը 1 օրում․ Թրամփ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկար Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել․ Լավրով Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա «Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատար Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստի Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչ Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան

Ջոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhՁերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ ՔոչարյանըԻրանը, հնարավոր է, իրեն լավ չի պահում. ԱՄՆ նախագահԻրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը. Խամենեիի խորհրդականՍպասվում է ձյունԼավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններըՊուտինը չէր հավատում, որ ես կարգավորեցի հայ-ադրբեջանական հակամարտությունը 1 օրում․ ԹրամփԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելիՀՀ–ն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրումը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար. ԱԳՆԷդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկարՊուտինն ասաց, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել հայ-ադրբեջանական հшկամшրտության կարգավորմանը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի․ ԹրամփՀայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունումՆովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել․ ԼավրովԶելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա«Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատարԿայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստիԼոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչԵթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման ԾառուկյանՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրաՌուսաստանը հայտարարել է, որ Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցելու համար բարենպաստ պայմաններՄոսկվան կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուսներին«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներՖրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի հարցով նոր բանակցություններ սկսելու մասինԵղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներինԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամԻշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազությունԱռաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս ՊետրոսյանՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցերԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոցԷլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ԶելենսկիՀայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆԱՄՆ-ում շատերը Ուկրաինայի հակամարտության լուծում չեն ցանկանում․ Fox NewsԻրազեկում․ փակ կլինեն փողոցներՀայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համարՀայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներՆեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WPՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԱբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվելԱնգամ փոքրիկ նվերը «Օրրանի» երրեխաներին մեծ ուրախություն է պատճառում. Արմինե ՀովհաննիսյանՈւկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԱրագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. ԶելենսկիՈղջունել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը
Մամուլ

Պետության համակարգային ճգնաժամն ու իշխանականների ջղաձգման պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական երևույթ է եղել։ Ժամանակի ընթացքում հնարավոր է բարձր ռեյտինգ ունեցող ուժերի և գործիչների ունեցած վարկանիշն անկում ապրի կամ զրոյանա, իսկ ցածր վարկանիշ ունեցող գործիչներինն ու քաղաքական ուժերինը՝ բարձրանա։ Եվ այս փոփոխությունները պայմանավորված են ընթացիկ գործողություններով և իրադարձությունների շղթայով։ Մարդիկ հիշում են, թե ինչ ամբիցիոզ ու մեծ խոստումներ էր տալիս Փաշինյանը, երբ նոր էր իշխանության եկել, ինչպիսի համոզվածությամբ էր հավաստիացնում, թե իր իշխանության օրոք Հայաստանը թևակոխելու է անշրջելի զարգացման փուլ։

Բայց, ինչպես ասում են, Փաշինյանի անխտիր բոլոր խոստումները մնացին «սառույցին գրված»։ Ու բոլորովին զարմանալի չէ, որ արդեն նույնիսկ «Gallup»-ը, որը հայտնի է իր պրոիշխանական ցուցանիշների հրապարակումով, չի կարողանում թաքցնել, որ գործող իշխանությունների վարկանիշի աննախադեպ անկում է արձանագրվել, և բնակչության մեծամասնությունը դժգոհ է նրանց աշխատանքից։ Ըստ «Gallup»-ի հարցումների, Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49,4 տոկոսը, իսկ 60,5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին։ Եվ ուշագրավ է, որ այս հարցումները ներկայացվում են ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, որոնք ցույց տվեցին, թե իշխող ուժն այլևս դադարել է «ժողովրդի աջակցությունը» վայելել, առավել ևս՝ լինել «ժողովրդի իշխանություն»։

Մի խոսքով, «քայլողների», իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի վարկանիշը սրընթաց գահավիժում է, իսկ քաղաքական նավը՝ խորտակվում։ Եվ այս իրավիճակի պատճառն այն է, ու Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե բոլոր ոլորտներում անխտիր ձախողվել են։ Առաջին հերթին դա վերաբերում է երկրի անվտանգության ոլորտին, որի՝ տարիներով կառուցված շենքը կապիտուլ յացիայի արդյունքում փլուզվեց, և ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, անտուն մնացած մարդիկ, փախստականներ և այլն։ Գոնե կարելի էր հրադադարի կնքումից հետո բանակի ու անվտանգային միջավայրի վերականգնման ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ նախաձեռնել, բայց իշխանությունները ձեռքները ծալած նստած են։

Ի՞նչ խոսք կարող է լինել անվտանգության համակարգի վերակառուցման մասին, եթե մեկ տարվա ընթացքում ժամանակակից սպառազինությունների ձեռքբերում չենք ունեցել, առաջնագծի կահավորումը պատշաճ կերպով չի իրականացվում և այլն, ու այս ամենի իրականացման փոխարեն երկրի ղեկավարության կողմից անընդմեջ բանակին ուղղված մեղադրանքներ են հնչում։ Փաշինյանի իշխանության օրոք երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես շարունակում է վատթարանալ։ Ամենուրեք չափ ու սահման չճանաչող թանկացումներ են, իսկ գնաճի ֆոնին քաղաքացիների եկամուտները չեն բավականացնում, երկրում աճում է աղքատության, գործազրկության և արտագաղթի մակարդակը։


Թերևս միայն պետական պարտքի անընդհատ ավելացման հաշվին է, որ պետությունը տևական ժամանակ շարունակում է խուսափել դեֆոլտային իրավիճակներից։ Եվ, բնականաբար, տեղին է, որ մարդիկ հիշում են, թե ինչպիսի «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում Փաշինյանը, և հիմա ինչպիսի վիճակում են իրենք։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա քպական իշխանությունների օրոք այն ընդհանրապես ապականվել է, կարևորն ու անկարևորը, երկրորդականն ու գլխավորը միախառնվել են։ Եվ այս ֆոնին դուրս են մղվել ազգային ու հայագիտական կրթական արժեքները, որով փորձ է կատարվում թուլացնել ազգային ու պետական մտածելակերպը։ Դրանով է պայմանավորված, որ իշխանությունների որոշմամբ հայոց լեզվի ու գրականության և հայոց պատմության քննությունները հանվել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների պարտադիր առարկաների ցանկից։

Հայագիտական առարկաների փոխարեն դիմորդներն իրենց քննությունը կարող են հանձնել, օրինակ՝ անգլերենով և այլ լեզուներով։ Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտի մասին՝ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի փոշիացրել է անգամ նախկինում եղած ողջ պոտենցիալը։ Իշխանությունները ԱԳՆ համակարգը վերածել են «սվոյների» աշխատանքի տեղավորման գործակալության։ Դիվանագիտական անձնակազմը շարունակ համալրվում է դիլետանտ ու ոչ պրոֆեսիոնալ քայլական պատեհապաշտներով։ Այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ միջազգային արենայում Հայաստանը հեղինակազրկվել է, և ոչ ոք չի ցանկանում մեզ հետ հաշվի նստել։ Այսպիսի իրականության պայմաններում զարմանալի չէ, որ պետական կառավարման համակարգն անընդհատ դեպրեսիաների մեջ է։ Մինչ այն կհասցնի աշխատել, անընդհատ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ու շատ հաճախ անհասկանալի ու անտրամաբանական ձևով։

Եվ եթե ամփոփենք, ապա երկիրը խոր և համակարգային ճգնաժամի մեջ է, ինչն ավելի ու ավելի սուր է դարձնում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Շատ հավանական է, որ այս ամենի գիտակցման արդյունքում են «քայլողները» անընդհատ հիստերիայի մեջ ընկնում, իսկ Փաշինյանն ամեն «պատեհ» պահի հունից դուրս է գալիս, օրինակ՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ ջղաձգումների մեջ էր ընկել, գոռգոռում էր ու հատկապես կին պատգամավորների հետ լեզվակռիվ տալիս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում