Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում Տան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվել Բարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացել Իրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին Ալիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանը Հրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերը Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսել Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան «Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք) Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներ

Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ՝ սուտ խոսելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին հայտնեց ԱԺ ամբիոնից՝ Մանուկյանի ելույթից հետո:

Հայհոյանքն ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Իրականում, եթե ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա՝ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը»:

Նա գործող իշխանությանը մեղադրեց մի շարք հարցերում ստելու մեջ՝ նշելով, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ օրինակ Սյունիքում ադրբեջանական ուժերը մաքսակետ են տեղադրելու և այլն: Ըստ նրա՝ սերը, հանդուրժողականությունը, զրո կոռուպցիան, տնտեսության թռիչքաձև աճի՝ 2018-ին տված խոստումն իշխանությունը չի կատարել: Մանուկյանն անդրադարձավ նաև մի քանի իշխանական պատգամավորների, այդ թվում Ալեն Սիմոնյանի հունական կղզում հանգստին:

Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը՝ այն ֆոնին, որ քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ սուտ խոսելու հետ կապված: Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսվա ընթացքում տեքստի տարբեր տեղերում 3 նախադասություն դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պարզապես չի ուզում շատ անձնական դաշտ մտնել:

ԱԺ նախագահը վստահ է, որ Մանուկյանը դատարանում պատասխան կտա, նա ներողություն կխնդրի:

Անդրադառնալով ընդդիմությունից իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ ատելության խոսք ասելու՝ Սիմոնյանն ասաց. «Երբ մենք ընդդիմություն էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեինք ու չէինք ասում, ինչո՞ւ մականունավոր պատգամավորներին մականունով հրապարակային չէինք դիմում»:

ԱԺ նախագահը նշեց նաև, որ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում «Ֆեյսբուք»-ում, իսկ Ագնեսա Խամոյանը վիրավորանքներ է գրում, այդ թվում՝ Սիմոնյանի նկարների տակ: Նա ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանին նաև մեղադրեց քողարկված վիրավորանք հնչեցնելու մեջ՝ շեշտելով, որ դա պետք է դադարեցվի:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ի նիստում Արեգնազ Մանուկյանը նշել էր, թե իշխանափոխությունից հետո «լավացել են» Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը, նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է ասֆալտի տենդերներ շահել, պետբյուջեի հաշվին հարստանալ: Մանուկյանն Ալեն Սիմոնյանին մեղադրել էր նաև պետբյուջեի հաշվին շքեղ մեքենա ձեռք բերելու մեջ: ԱԺ նախագահն էլ արձագանքել էր, որ Մանուկյանը ստիպված կլինի իր ասածներն ապացուցել դատարանում: