ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 19-րդ նիստն է կայացել, քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները
Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերին է ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ:
Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։
Միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները:
Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում՝ 2022թ. 1-ին կիսամյակում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ