Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց Վալենսիային Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում Տան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվել Բարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացել Իրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին Ալիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանը Հրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերը Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսել Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան «Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)

Ռեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են
Քաղաքականություն

Լիազորությունները դադարեցվել են ոչ պատշաճ պետական մարմնի որոշմամբ. նախկին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հայտարարությունը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն, ում լիազորությունները հոկտեմբերի 11-ին դադարեցվել են, հայտարարություն է տարածել` մանրամասներ ներկայացնելով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների մասին:

Դատավորի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

,14.01.2021, 15.03.2021, 19.04.2021 թվականներին համապատասխանաբար փակ ծրարով ստացել եմ կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու երեք որոշումներ՝ կից փաստաթղթերով: Այս փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեցի, որ դեռևս 2019 թվականի աշնանը, երբ ես ու իմ կազմն աշխատում էինք, որպեսզի թոթափենք ծանրաբեռնվածությունը և կանխենք շատ գործերի փոխանցումը հաջորդ տարի, դատախազ Ազատ Մարգարյանը զբաղված է եղել ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերի ստեղծմամբ: Մասնավորապես, 25.08.2019թ. իմ նախագահությամբ դատարանը գրավ է կիրառել ազգությամբ վրացի մեղադրյալ Չխապելիայի նկատմամբ՝ նախապես հավաստիանալով, թե ազատության մեջ գտնվելիս որ հասցեում է փաստորեն բնակվելու: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերում մարզի դատախազը: Վերաքննիչ քրեական դատարանում այլափոխելով գործի փաստական տվյալներն ու հանգամանքները, նպատակ հետապնդելով ստեղծելու իմ որոշման բեկանման արհեստական հիմքեր՝ դատախազը հայտնում է, որ գրավի արժեքը վճարելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալ Չխապելիայի մասնակցությամբ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել, քանի որ նրա բնակության վայրը հայտնի չի եղել: Վերաքննիչ դատարանն արժանահավատ է համարում այս փաստարկը և բեկանում իմ որոշումը: Այս փաստի հիման վրա դատախազը զեկուցագիր է ներկայացնում գլխավոր դատախազին: Եվ սա այն դեպքում, երբ գրավի արժեքը վճարելուց հետո ազատության մեջ գտնված մեղադրյալի մասնակցությամբ իրականում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այն էլ՝ տարբեր օրերի, դրա համար էլ գրավը վերացնելու միջնորդություն չեն ներկայացրել, մեղադրյալի կողմից ՀՀ պետական սահմանը հնարավոր հատելու փաստը չեն պարզել, իսկ հետախուզում հայտարարել են այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանի դատավորի հարցադրումից դատախազը հասկացել է, որ առանց դրա՝ դատավոր Ռ.Մելքոնյանի որոշումը չի կարող բեկանել: Այս փաստի կապակցությամբ իմ կողմից «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացվել ՀՀ ԱԱԾ, իսկ այս մարմնի անգործության դեմ ներկայացրել եմ բողոք, որը գտնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Երկրորդ կարգապահական վարույթի նյութերից պարզվում է, որ ինձ վերագրվում է օրենքի ակնհայտ կոպիտ սխալ կիրառում: Մասնավորապես, քննիչը քննության է առնում ու մերժում պաշտպանի՝ կալանքը վերացնելու և գրավ կիրառելու միջնորդությունը, չնայած մինչդատական վարույթում այդ իրավունքը վերապահված է դատախազին: Պաշտպանը բողոք է ներկայացնում դատարան՝ մեղադրյալի խախտված իրավունքները վերականգնելու և գրավի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ քննիչը, չունենալով համապատասխան լիազորություն, կայացրել է կալանքը գրավով փոխարինելու որոշում, դատարանն արձանագրել է մեղադրյալի արդար դատական քննության և անձնական ազատության իրավունքների խախտում ու պարտավորեցրել՝ վերացնելու խախտված իրավունքները: Դատարանի այս որոշումը ստանալու օրը դատախազ Ա.Մարգարյանը կայացնում է երկու որոշում՝ մեկով վերացնում է քննիչի որոշումը, իսկ մյուսով՝ քննում ու լուծում կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Հաջորդ օրը նույն դատախազը ներկայացնում է վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել իմ նախագահությամբ դատարանի կայացրած որոշումը և մերժել կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այսինքն, դատախազն այսօր կայացնում է միջնորդությունը մերժելու որոշում, իսկ հաջորդ օրը նույն միջնորդությունը մերժելու խնդրանքով դիմում է վերադաս դատարանին: Վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Գ.Ալոյանը թաքցնում է այն փաստը, որ կա նույն միջնորդությունը մերժելու մասին օրինական ուժի մեջ գտնվող որոշում, իսկ վերադաս դատարանը բավարարում է վերաքննիչ բողոքը, այսինքն, կայանցում ակտ՝ իմ նախագահությամբ դատարանի կայացրած որոշումը բեկանելու, և ըստ էության, կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին: Վերաքննիչ դատարանի համոզմամբ ես պետք է կիրառեի միջնորդության քննումն ու լուծումը կանոնակարգող իրավանորմերը, իսկ թե մեղադրյալը խախտված իրավունքների փակուղուց երբ և ինչպես պետք է դուրս գար, մնում է անհայտ: Փաստորեն, այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ 36100819/1 քրեական գործում պետք է լինեն միևնույն միջնորդությունը մերժելու մասին երկու որոշում՝ մեկը դատախազի, մյուսը վերադաս դատարանի կողմից կայացված, սակայն իրականում առկա է միայն վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, իսկ դատախազ Ա.Մարգարյանի որոշումը պահվել է գործի վարույթից դուրս, որը հետագայում վերադաս դատարանի որոշման հետ միասին օգտագործվեց ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված զեկուցագիրը կազմելիս և Արդարադատության նախկին նախարարի կողմից վարույթ հարուցելիս: Այս կապակցությամբ ևս իմ կողմից «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացվել ԱԱԾ, իսկ վերջինիս անգործության դեմ՝ բողոք, որը գտնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Երրորդ վարույթի փաստաթղթերից հետևում է, որ ինձ վերագրված է ոչ բարեկիրթ վարքագծի դրսևորում 2020 թվականի հոկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 9-ին կայացած մեկական դատական նիստերին: Գլխավոր դատախազը այդ վարքագծի պատճառ դիտել է հարբածությունը՝ հիմք ընդունելով դատախազ Գոռ Ալոյանի զեկուցագիրը, Արդարադատության նախկին նախարարը, ըստ երևույթին, արժանահավատ չի դիտել հարբածությունը: Ես ընդունել եմ իմ վարքագծի ոչ բարեկիրթ լինելը, ներողութուն եմ հայցել ԲԴԽ-ից և հայտնել, որ գտնվել եմ հիվանդագին վիճակում, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ինձ վերագրված արարքի կատարման հենց հաջորդ օրը դիմել եմ Իջևանի բժշկական կենտրոն, հետազոտվել եմ, ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ, սահմանվել է ստացիոնար բուժում, ընտանեկան պայմաններից ելնելով հրաժարվել եմ ստացիոնար բուժումից: Բուժվել եմ տանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 8-ը, բուժումս վարել է Իջևանի բժշկական կենտրոնի բուժքույր Անի Թամրազյանը: Այնուհետև ևս մեկ կուրս բուժում ստացել եմ փետրվար ամսվա սկզբին, 2021 թվականի հունվարի 8-ից ապաքինված վիճակում պատշաճ շարունակել եմ աշխատանքս դատավորի պաշտոնում, միաժամանակ ներկայացրել է անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: ԲԴԽ-ն նշանակել է փորձաքննություն, փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ իրոք տառապել եմ «Հիպերտոնիկ կրիզ» հիվանդությամբ, այն ունի ամիսների պատմություն, ի թիվս այլ դրսևորումների կարող է արտահայտվել գիտակցական-կամային վարքագծի խաթարմամբ, հիվանդությունը թեպետ հետքեր է թողել, բայց այդպիսիք չեն կարող անդրադառնալ հետագա գիտակցական կամային վարքագծի վրա:

Ահա, իմ որպես դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական հանգամանքների իրական պատկերը:

Իսկ ի՞նչ արեց Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջին միջնորդության քննության արդյունքում կայացրեց այն մերժելու մասին որոշում: Թվում էր, թե արդարությունը հաղթեց, սակայն պարզվում է, որ նիստի ընթացքում իմ կողմից ներկայացված՝ մեկ այլ դատարանի նույնաբովանդակ որոշումը կաշկանդել է ԲԴԽ-ին, քանի որ ինձ կարգապահական տույժի ենթարկելու դեպքում կապգապահական վարույթ պետք է հարուցվեր նաև այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ:

Երկրորդ միջնորդության քննության ելքը ինձ պարզ էր՝ դատելով ԲԴԽ-ի անդամների հարցադրումներից և արձագանքներից: Օրինակ, իմ ելույթի կապակցությամբ խորհրդի մի անդամ արձագանքեց այսպես՝ «հետո ինչ, որ դատախազի փոխարեն քննիչն է քննել ու մերժել կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, դրանով ինչու պետք է որևէ մեկի դատավարական իրավունքը խախտվի»: Խորհրդի մյուս անդամը հարցնում է՝ թե «ինչքանով է տեղին իմ կողմից այլ դատավորի ակտն ի ցույց դնելը»: Պարզվում է, որ ես իրավունք չունեմ խոսելու իմ նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին, ինչի դրսևորումն օրենքով արգելված է: Խորհրդի մեկ այլ անդամ գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը կիրառելիս Սահմանադրական դատարանի 07.12.2009թ. ՍԴՈ-844 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին կարևորություն չպետք է տայի, որ ես ինձ դրսևորել եմ իբրև վերադաս դատախազ, և որ իմ հարցը պետք է լուծվի «գյուղական» կարգով, իսկ քննիչի կողմից լիազորությունների սահմանազանցմամբ որոշում կայացնելու փաստին կարձագանքեն հպանցիկ: Այն դեպքում, երբ ես՝ իբրև դատարան, քննության առնելով քննիչի որոշման դեմ բողոքը, պարզելով մեղադրյալի իրավունքների խախտված լինելը, որոշում եմ կայացրել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել այն: Այս միջնորդության քննության արդյունքում կայացվեց ինձ խիստ նկատողություն հայտարարելու մասին որոշում, որն աննախադեպ է երկու առումով: Նախ այն էապես հակասում է վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշմանը, ըստ որի՝ իմ նախագահությամբ դատարանը պետք է կիրառեր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը, այլ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 150-151 հոդվածները, իսկ ԲԴԽ-ը, հանդես գալով դարձյալ որպես վերադաս դատական ատյան, որոշել է, որ իմ նախագահությամբ դատարանը, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը, բողոքը պետք է մերժեր: Ստացվել է իրավական անորոշություն, քանի որ պարզ չէ, թե հիշյալ խնդրո առարկա հարցի լուծման համար որ օրենքն է կիրառելի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 150-151 հոդվածները, թե՝ նույն օրենսգրքի 290 հոդվածը: Ընդորում, ԲԴԽ-ի որոշմամբ դատարանը, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը, պետք է մերժի բողոքն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել քննիչի որոշման բողոքարկման արտադատարանական կարգը, այսինքն՝ նախապես չի բողոքարկվել վերադաս դատախազին: Մինչդեռ, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ուժով դատարանը, պարտավոր է անմիջապես որոշում կայացնել խախտված իրավունքների վերականգնման համար, եթե մեղադրյալի սահմանադրական իրավունքի խախտումը տեղի է ունեցել քննիչի այնպիսի որոշման հետևանքով, որի կայացման համար քննիչը չի համարվում իրավասու պաշտոնատար անձ, հակառակ պարագայում, այսինքն, ինչպես վերաքննիչ քրեական դատարանի, այնպես էլ ԲԴԽ-ի օրինական ուժի մեջ գտնվող որոշումներով ղեկավարվելիս դատարանը, ըստ էության, նպաստելու է մեղադրյալի իրավունքների խախտմանը՝ ձգձգելով ակնհայտ ու աներկբա խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Որոշման պատճառաբանական մասից պարզ չէ, թե ինչ հետևանք է առաջացրել ինձ վերագրված արարքը, պարզ չէ նաև դատավորի անձը, որին հայտարարվել է խիստ նկատողություն: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ հարցերի պատասխաններից կհետևեր միջնորդության մերժումը: Իսկ ինչու հենց «խիստ նկատողություն» և ոչ թե «նախազգուշացում» կամ «նկատողություն», որպեսզի հաջորդ միջնորդության քննության արդյունքում ապահովվի իմ լիազորությունների դադարեցումը:

Մինչ երրորդ միջնորդության քննության առնելը՝ 30.04.2021թ. «ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն՝ իմ լիազորությունների հնարավոր դադարեցվելու մասին: Միջնորդության քննարկումն ընթացավ դռնփակ, այսինքն, ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունս և սահմանեց իմ անձնական գաղտնիքի չհրապարակման կամ պահպանման դատավարական երաշխիք: Բավարարվեց նաև իմ՝ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որպեսզի պարզվի, թե ըստ ներկայացված փաստաթղթերի՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 9-ին տառապել եմ «հիպերտոնիկ կրիզ» հիվանդությամբ, թե՝ ոչ, եթե այո, ապա ինձ վերագրված արարքը հիվանդագին վկճակի հետևանք է, թե՝ ոչ: Սակայն ԲԴԽ-ի «փորձաքննություն նշանակելու մասին» որոշումը հիմնված չէ նյութերում առկա ելակետային տվյալների վրա, այն ակնհայտ ձևական բնույթ էր կրում, ինչի կապակցությամբ ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալը, ով նիստին մասնակցում է ներկայացուցչի կարգավիճակով, 14.06.2021թ. ներկայացրել է գրավոր առարկություններ՝ միջնորդելով փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցերը՝ «դատավոր Ռ.Մելքոնյանը իրեն վերագրվող կարգապահական խախտումները կատարելու պահին տառապել է արդյոք որևէ հիվանդությամբ», «..եթե այո, ապա վերագրվող կարգապահական խախտումը կատարելիս այդ հիվանդությունը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, թե՝ ոչ»: Սակայն ԲԴԽ-ը քննության չի առել ու չի լուծել այս միջնորդությունը, ուստի և փորձագետներին չի առաջադրել հարց, որպեսզի պարզի ինձ վերագրվող արարքի և այն կատարելիս իմ հիվանդության միջև հնարավոր պատճառահետևանքային կապը, ինչն արդար դատաքննության իրավունքի ապահովման առումով պարտադիր է, քանզի չկա գիտակցական-կամային վարքագիծ՝ առանց պատճառի: Մինչև փորձաքննության ավարտը և ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը՝ 2021թ. հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում դատարանի նորընտիր նախագահին ներկայացնելիս ԲԴԽ նախագահը դատարանի ողջ աշխատակիցների ներկայությամբ հայտարարել է, որ «դատարանի նախագահը պետք է մտածի նաև դատավոր Ռ.Մելքոնյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման մասին, քանի որ Ռ.Մելքոնյանը հրաժարվում է նշանակված փորձաքննությունից ու նրա լիազորությունները դադարեցվելու են»: Այդ մասին ինձ զանգահարեցին ու տեղեկացրին դատարանի մի շարք աշխատակիցներ: Մտածելով, որ ԲԴԽ-ին թյուրիմացության մեջ են գցել, երկու օր անց ԲԴԽ-ի նախագահին դիմում եմ հասցեագրել այն մասին, որ երբևէ փորձաքննությանը ներկայանալուց հրաժարվելու փորձ չեմ կատարել՝ նշելով այն կոնկրետ օրերը, երբ ներկայացել ու հետազոտվել եմ: Դրանից հետո ԲԴԽ-ի նախագահն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է մասնակցել իմ նկատմամբ միջնորդության քննությանը: Իսկ ստացված փորձագիտական եզրակացությամբ հաստատված է, որ իրոք տառապել եմ «հիպերտոնիկ կրիզ» հիվանդությամբ, որը՝ ի թիվս այլ դրսևորումների, արտահայտվել է նաև գիտակցական կամային վարքագծի խախտմամբ, ունեցել է ամիսների պատմություն, բուժվել ու ապաքինվել եմ, բայց հիվանդության հետևանքով առաջացել են ինչ-ինչ ախտանիշներ, որոնք սակայն չեն ազդում իմ գիտակցական-կամային վարքագծի վրա: ԲԴԽ-ն այս եզրակացությունը ոչ միայն պատշաճ չի գնահատել, այլ փորձել է փորձագիտական հետազոտման պահին իմ առողջ լինելու հանգամանքով հիմնավորել, որ ինձ վերագրված արարքը կատարել եմ դիտավորյալ: Մինչդեռ, 2021 թվականի ամռան ընթացքում մարդու առողջ լինելը որևէ կապ չունի 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրա հիվանդագին վիճակի հետ: Այս պայմաններում որոշվեց դադարեցնել իմ լիազորությունները: Մինչև ԲԴԽ-ի կողմից իմ՝ իբրև դատավորի լիազորությունների դադարեցման մասին որոշման պաշտոնական հրապարակումը՝ 22.10.2021թ. «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է ինձ վերագրված արարքի բովանդակությունը, ապա համացանցում տեղադրվել է որոշման ամբողջական տեքստը, իսկ 15.11.2021թ. նույն տեղեկությունները հրապարակվել են «Առավոտ» օրաթերթում: Փաստորեն, տեղի է ունեցել մարդու անձնական գաղտնիք համարվող տեղեկությունների տարածում, ինչն իբրև հանցագործություն՝ արգելված է, ուստի, իրավասու պետական մարմինները պետք է սույն հրապարակումն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցեն քրեական գործ և նախաքննությամբ պարզեն մեղավոր անձանց շրջանակն ու ապահովեն վերջիններիս քրեական պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է ակնհայտ կողմնակալ դիրքորոշմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն քննելուն ու լուծելուն, ապա դա ինքնին դատավորի՝ որպես մարդու արդար դատաքննության իրավունքի խախտում է ու հիմք է արձանագրելու, որ դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ պատշաճ պետական մարմնի որոշմամբե։