Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են․ Վարդանյանը՝ Մուկուչյանին
Նոր մի կարգավորումով ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ է կիրառում, ի՞նչ մեկնաբանություն ունեք։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Փաստորեն արդեն Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- ասաց Վարդանյանը։
Մուկուչյանի խոսքով անձեռնմխելիության վերաբերյալ նորմը վերանայման կարիք ունի․
«Նորմի բովանդակային մասին առիթ չի եղել նախկինում անդրադառնալու և դրա կիրառելության խնդիրները այդքան տեսանելի չեն։ Այսօր խոսում են նոր նախագծի շրջանառման մասին կապված այդ իրավական նորմի հետ որովհետև իրականում այդ նորմի կիրառումը, որ տեղի ունեցավ ինքն իրենով բազմաթիվ խնդիրներ առաջադրեց, և կարծում ենք լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի»։
Վարդանյանը հետաքրքրվեց այդ նորմի ոչ հստակության պարագայում արդյոք Մուկուչյանը կողմ է քվերակել ազատազրկված պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հարցում։
«Ես պատասխանատվություն եմ կրում Սյունիքի համայնքների ղեկավարներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարելու ԿԸՀ-ի քվեարկության համար: Ես առողջական պատճառներով չեմ մասնակցել բազմաթիվ հանդիպումների: Ես մասնակցել եմ հանդիպմանը, որին քննվում էր Արմեն Չարչյանի գործով դիմումը, և քվեարկել եմ ներկայացված միջնորդությունը բավարարելու օգտին»,- ասաց Մուկուչյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ