Ինչպես են ՊՊԾ պետն ու մյուս աշխատակիցները հրմշտում ընդդիմադիրներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից տեսանյութ է հրապարակել։
Հոլովակում երեւում է, թե ինչպես են ԱԱԾ-ի ՊՊԾ ղեկավարն ու աշխատակիցները քաշքշում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։
Այդ ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նայում էին տեղի ունեցողին, սակայն ոչինչ չէին ձեռնարկում, փոխարենը գոռգոռում էին ընդդիմադիրների վրա ու վիրավորանքներ հնչեցնում։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։
Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։
Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։
Երբ Աննա Մկրտչյանը կապիտուլյանտ բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսը անջատեց։
Մթնոլորտը երբ ավելի լարվեց, ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ դուրս հրավիրեցին պատգամավոր Մկրտչյանին։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, որի ընթացքում վնասվածքներ ստացան Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան