Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատուն Սադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Մեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել են Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

«Փաշինյանին ո՞վ թույլ կտա, որ Արցախ մեկնի. Ալիևն ասում է՝ դե տղա ես՝ գնա». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ երբ այսօր Փաշինյանն ասում է, որ օրենքի դիկտատուրա է հաստատելու, ուրեմն՝ ընդունում է, որ իր ղեկավարման նախորդ երեք տարիներին օրենքը դրսևորվել է կամայականորեն՝ երբ ուզել են՝ օրենքի պահանջներն իրականացրել են, երբ չեն ուզել՝ չեն իրականացրել:
«Ալիևը շարունակում է ՀՀ-ից զիջումներ կորզել, խոսել ուժի լեզվով, և Փաշինյանը Հայաստանի ներսում փորձում է ընդդիմությանը բանտերում փակել, որպեսզի Հայաստանի ներսում չլինի ուժ, որը կկարողանա պահանջել, որպեսզի ՀՀ-ն զիջումների չգնա, և կդիմագրավի, կպայքարի Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դեմ: Սյունիքն այսօր ամենախոցելի տարածաշրջանն է, բայց ինքը որոշեց սկսել Սյունիքից, որովհետև Սյունիքում և Սյունիքից հյուսիս՝ դեպի Գեղարքունիք, զիջումների խնդիր կա: Չեմ զարմանա, որ վաղը այդ ռեպրեսիաները տարածվեն նաև Տավուշում, որովհետև այնտեղ որոշակի պրոցեսներ են գնում: Պատահական չէ այնտեղ ռուսական ուղեկալների ստեղծումը, պատահական չեն քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ կան հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ: Ներսում կլինի, չէ՞, դիմադրություն, հիմա այդ դիմադրությունը պետք է կոտրեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ այսինքն՝ ՀՀ իշխանություններն Ալիևի հետ պայմանավորվա՞ծ են գործում, թե՞ ճնշումներն են շատ, և չեն կարողանում պողպատյա մանդատով հակադարձել, օրինակ, Ալիևին, նա պատասխանեց.

«Այն, ինչ ես ասում եմ, օբյեկտիվ իրականությունն է, մնացածը սուբյեկտիվ դատողությունների դաշտն է: Հնարավոր է, որ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պատասխանատվություն, որոշակի պարտականություններ, և դրանք իրականացնելու համար նաև դրսից ճնշումներ են գործադրվում»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի գնում Արցախ, որովհետև նրան թույլ չեն տալիս. «Տեսեք՝ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գնաց Արցախ, դրան հետևեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը, դրանից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի գնացել: Ես չգիտեմ՝ Ալիևը թույլ չի տալի՞ս, թե՞ Ալիևն ասում է՝ դե տղա ես՝ գնա: Երբ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ երբեք Հայաստանն ու Արցախը այսքան ինտեգրացված չեն եղել, ասացի՝ դե, եթե ինտեգրացված եք, սեպտեմբերի 2-ին այց կազմակերպեք, գնանք Արցախ: Երկրորդ՝ ինքն ի՞նչ երեսով պետք է գնա Արցախ, ի՞նչ երեսով պետք է զբոսնի Ստեփանակերտում, ի՞նչ երեսով պետք է հանդիպի Շուշիից, Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից գաղթած, փախստական դարձած մեր հայրենակիցների հետ»:

Պատգամավորը նկատեց՝ Հայաստանի իշխանությունները կանգնել են քաղաքում և «էստի համեցեք» են անում. «Ասում են՝ թող ՀԱՊԿ-ը գա՝ մեր անվտանգությունն ապահովի, ֆրանսիացիները գան, ամերիկացիները գան, վաղն էլ կարող են ասել՝ պապուասները գան, և այլն: Դեմարկացիա և դելիմիտացիա արվում է, երբ կա խաղաղության պայմանագիր, և կողմերը համաձայնության են գալիս՝ որոշակի սկզբունքների հետ: Ինքն ասում է՝ ադրբեջանցիները կրակում են, մենք էլ հո Սև լճի համար չե՞նք կռվելու: Այսինքն՝ ինքը Սև լճի համար չի կռվելու, բայց Բելառուսը պետք է գա՝ կռվի՞: Ինչո՞ւ պետք է ֆրանսիացին գա՝ կռվի Սև լճի համար, եթե Հայաստանն ասում է՝ Սև լճի համար հո կռիվ չե՞նք անելու:

Երկրորդ հարցն է գալիս՝ իսկ Երասխի համար կռիվ անելո՞ւ ես, Երևանի համար կռիվ անելո՞ւ ես, որովհետև միջազգային հարաբերությունները շատ նման են փողոցի հարաբերություններին: Այդ հարցը, ի դեպ, տվեցի Տավուշում, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավորների մեծ խմբով գնացել էինք այնտեղ. Ասացի՝ եթե քո կոշիկները տալիս ես, վաղը ի՞նչ է ուզելու, այդ մարդն ասաց՝ սպիտակեղենս է ուզելու: Այսինքն՝ այդ երիտասարդ տղան, որն ապրում է Տավուշում, ավելի շատ է հասկանում, քան սրանց քաղաքական ղեկավարությունը: Այսօր Սև լճի համար կռիվ չանես՝ վաղը Գորիսը կուզեն, Կապանը կուզեն»:

Անդրադառնալով ԱԺ-ում տիրող իրավիճակին և ԱԺ նախագահության կամայականություններին, նա ընդգծեց. «Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»:

Նա հավելեց. «Եթե չբռնենք այս իշխանությունների ձեռքը, մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան՝ «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները: Այսօրվա իշխանությունները դա կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ Ադրբեջանն այս մի հաղթանակով չի բավարարվելու: Դա կլինի պայմանագիր, որն Ադրբեջանին հնարավորություն կտա պատրաստվել հաջորդ հաղթանակին, իսկ մեզ կզինաթափի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում