«Չեմ բացառում». ՔՊ-ական պատգամավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հողեր փոխանակելու մասին
Ես ասել եմ, որ Տավուշում կան հայկական կոմին պատկանող հողեր, որ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, եւ կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր տիրապետության տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որն դրանք փոխանակվեն, Ղալումյանը պատասխանեց. «Չեմ բացառում: Ես կարծում եմ, որ կա խնդիր, պետք է նստել, հասկանալ»:
Դիտարկմանը, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայվեն կամ ՀԱՊԿ-ի զորքեր, Ղալումյանն ասաց. «Մենք ՊԱՀԿ-ի հետ ունենք պայմանագիր, որ սահմանային խնդիրների դեպքում պարտավոր են միջամտել»:
Հարցին, թե Ղազախստանը, Ղրղզստանը կողմ կլինե՞ն զորքեր բերել տեղակայել Հայաստանում՝ հաշվի առնելով իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, նա արձագանքեց. «Չգիտեմ»:
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ Տավուշի մարզում ռուս սահմանապահների տեղակայման մասին. «Եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով: Նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը մեզ վրա չէին հարձակվել: Հիմա են հարձակվել, հիմա անհրաժեշտություն կա զորքեր տեղակայելու»:
Ինչ վերաբերում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն, որ վերաբերյալ փաստաթուղթ էր հրապարակվել, նա ասաց. «Այդ փաստաթուղթը վերաբերում է հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի սահմանների հետ կապված հարցերով, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով: Հանձնաժողովը դեռ չի ստեղծվել»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ