Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն Սպերցյանը վնասվածք է ստացել «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է Հրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ Ռոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը» Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում
Հայաստան

Հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիայի՝ ընդդեմ ՍԱՊԾ-ի

Օգոստոսի 28-ին հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության շենքի դիմաց: Պատճառը հաց և հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման սեղմ ժամկետն է: Բանն այն է, որ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր պայման է դառնալու սեպտեմբերի 1-ից, ինչին հաշված օրեր են մնացել:

Եթե ժամկետից ուշանան, կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Այս մասին «Հետքին» հայտնել է հացարտադրողներից մեկը, ով խնդրել է չհրապարակել անուն-ազգանունը: Վերջինս եւս մասնակցելու է բողոքի ակցիային:

Այս տարվա մարտի 14-ին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը: Հարցին, թե արդյոք դեռ այն ժամանակ տեղյակ չէին ժամկետների մասին, մեր զրուցակիցն ասում է. «Մի քանի ամիս առաջ, կարծեմ, մարտի սկզբին էր, ՍԱՊԾ-ից եկան, իրենց պայմանները դրեցին, արտադրամասը վերանորոգեցինք, մեքենաները նայեցին, ասացին՝ բոլորը համապատասխանում են: Խնդիրն այն է, որ սկզբից կոնկրետ բան չեն ասել (սանիտարական անձնագրերի մասին նկատի ունի- հեղ.), թռուցիկ զգուշացրել են ու օգոստոսի 1-ից ասել են, որ եթե չհասցնեք մինչև սեպտեմբերի 1-ն անձնագրերը հանել, տուգանելու ենք»:

Հացարտադրողն ասում է, որ համաձայն է փոխադրամիջոցների համար հստակ կարգ ու պայմաններ սահմանելուն, քանի որ ինքն էլ տեսել է, թե ինչպես են ոմանք բանանի արկղերով կամ գորգի վրա հաց տեղափոխում, և երբեք չի օգտվի նման ձևով հաց տեղափոխողների արտադրանքից: Սակայն շեշտում է, որ խնդիրն այլ է. «Որպես սպառող՝ դեմ չեմ, եթե ուզում են սննդի անվտանգությանը հետևեն, թող սկսեն մանկապարտեզներից, էդքան վարակիչ հիվանդություններ են տարածվում, իսկ հիմա էն, ինչ որ ուզում են անեն, մտածում են ոչ թե առողջության մասին, այլ զուտ կոմերցիայի, ժողովրդին թալանելու ձև է»:

ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված կարգում նշվում է, որ սանիտարական անձնագիր ստանալու համար փոխադրամիջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը:

Մեր զրուցակիցն ասում է, որ եթե ինքն իր ուժերով գնի անհրաժեշտ պարագաները և կահավորի իր 4 մեքենաները, յուրաքանչյուրի համար մոտ 100 հազար դրամ կծախսի: Սակայն համոզված է, որ մասնագիտացված կազմակերպությունը դրական եզրակացություն չի տա: Որպես օրինակ բերում է իր ծանոթներին, որոնք իրենց ուժերով կահավորել են մեքենաները, սակայն նշված կազմակերպությունը եզրակացություն չի տվել: Ընդ որում՝ անկախ դրական կամ բացասական պատասխանից՝ փորձաքննության համար պետք է վճարել 22.000 դրամ:

Ըստ հացարտադրողի՝ այստեղ կա շահերի բախում, քանի որ ոլորտում մոնոպոլիա է: Պատմում է, որ ՍԱՊԾ-ից ուղղորդումներ են լինում՝ 2-3 կազմակերպության հեռախոսահամար են փոխանցում, որոնցից որևէ մեկին կարող ես դիմել: Դրանցից երկուսը, ըստ մեր զրուցակցի, մարզերում են գործում: Երևանի հացարտադրողներին հիմնականում ուղղորդում են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ:

Այստեղ, ինչպես պատմում է հացարտադրողը, մեքենայի կահավորման 1 քմ-ի համար պիտի վճարես 15-18 հազար դրամ: Գնային տատանումը կախված է նյութի ընտրությունից՝ հիմնականում «ներժ», պլաստմասսա և ալյումին են օգտագործում: Մեր զրուցակիցը շեշտում է, որ այս դեպքում իր 4 մեքենաների համար ընդհանուր մոտ 2 միլիոն դրամ պիտի ծախսի, այնինչ իր ուժերով անելու դեպքում շատ ավելի էժան կլիներ:

«Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերությունը գործունեություն է ծավալում 1994-ից: Եղել է գյուղանախարարության կազմում, «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկության իրավահաջորդն է: 2005-ից ընկերությունը սեփականաշնորհվել է: Զբաղվում է արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի, անձնանց սերտիֆիկացմամբ, լաբորատոր փորձարկումներով, խորհրդատվությամբ, ուսուցմամբ:

ՍԱՊԾ պետի հաստատած կարգում նշվում է, որ փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ստանալու համար հարկ չկա ներկայացնել մասնագիտացված կազմակերպության եզրակացություն, եթե շահագործողը հայտարարություն ներկայացնի այն մասին, որ փոխադրամիջոցը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային, հիգիենիկ, և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այս պարագայում, սակայն, փոխադրամիջոցն իր գործարանային նշանակությամբ պիտի տվյալ սննդամթերքի տեսակի փոխադրման համար արտադրված լինի, և լինի մինչև 3 տարվա արտադրության: Այսինքն՝ այս դեպքում խոսքը հենց հաց և հացամթերք տեղափոխող հատուկ մեքենաների մասին է:

Այս առումով հետաքրքիր է մեր զրուցակցի պատմածը. «Ասեկոսեներ, խոսակցություններ կան, որ մի անձնավորություն Բանգլադեշում մեծ գործարան է կառուցում, 200 մեքենա է բերել, հիմա իմ ընկերոջն էլ ստիպում են գնել այդ մեքենաներից մեկը 27 հազար դոլարով, նույնիսկ ասում են՝ բանկը կտա այդ գումարը 5 տոկոս տոկոսադրույքով»:

Վերը նշվածից ստացվում է, որ եթե քո ուժերով կահավորես մեքենադ, դրական եզրակացություն չես ստանա և ստիպված կլինես նույնն անելու համար մեծ գումար վճարել համապատասխան կազմակերպությանը: Երկրորդ տարբերակ՝ կարող ես գնել հատուկ մեքենա՝ մտնելով վարկի բեռի տակ:

Մեզ ահազանգած հացարտադրողն ասում է, որ երկուշաբթի օրը ՍԱՊԾ-ից պահանջելու են առնվազն երկարաձգել անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետը: «Բացառվում է, որ մի ամսվա մեջ 70 հազար մեքենա անցնի այդ գործընթացը»,- նշում է նա:

Միաժամանակ շեշտում է, որ անձնագրերի ծախսը նկատելի է լինելու սպառողների համար: Հացի գինը հնարավոր է բարձրանա 20-30 դրամով. «Եթե ես՝ որպես հացարտադրող, 4 մեքենայի համար 2 միլիոն դրամ ներդնեմ, չե՞մ բարձրացնելու գինը, 20-30 դրամով հեչի պես կթանկանա հացը»:

Ըստ ՍԱՊԾ հաղորդագրության՝ սեպտեմբերի 1-ից պետական գնումներով հաց և միս ձեռք բերող կազմակերպություններն ու Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

Իրավական նորմը առևտրի իրականացման վայրերի համար կգործի նոյեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թ. ապրիլի 1-ից: Սննդամթերքի այլ ոլորտներում կարգը կսկսի գործել 2020 թ. հուլիսի 1-ից:

hetq.am