Մակեդոնիայում դատարանը տղամարդուն տուգանել է Էրդողանին վիրավորելու համար
Մակեդոնիայի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համացանցում վիրավորելու համար եւ տուգանել է 24,6 հազար մակեդոնական դինարով (մոտ 400 եվրո), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սկոպյեի դատարանի վճռով Մակեդոնիայի եւ Թուրքիայի քաղաքացի Ե.Ա.-ն 2016 թվականի նոյեմբերին Facebook-ի իր էջում «արտասահմանյան պետություններից մեկի առաջնորդին ուղղված ծաղրող հայտարարություններ եւ վիրավորանքներ է տեղադրել»: Տուգանքի վճարումից խուսափելու դեպքում այն կարող է փոխարինվել ազատազրկմամբ:
Հայցվորը Սկոպյեում Թուրքիայի դեսպան Էրքալ Քարան է, որը նշել է, որ վնաս է պատճառվել ոչ միայն Էրդողանին, այլ նաեւ թուրքական պետության հեղինակությանը:
«Մենք համոզված ենք, որ տվյալ անձը արժանի է պատժվելուն: Այս հայցը ներկայացվել է այն նպատակով, որ կանխի նրանց, որոնք առանց մտածելու կցանկանան համանման ինչ-որ բան անել»,- ասել է դեսպանը:
Դատավճիռն իր տեսակի մեջ առաջինն է եւ երկրում մեծ արձագանք է առաջացրել: Փաստաբան Ֆիլիպ Մեդարսկին նշել է, որ Մակեդոնիայի Քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալին կարող էին դատել միայն այն դեպքում, եթե վիրավորանքները վերաբերեին նախագահի պաշտոնին, այլ ոչ թե անձամբ Էրդողանին: Նրա կարծիքով՝ այս որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորմերին:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները