Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն Սպերցյանը վնասվածք է ստացել «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է Հրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ Ռոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը» Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունիցԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանԱԺ-ն ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծըՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՎաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում
Հայաստան

Բեռլինյան եւ երեւանյան ավտոբուսներ. մեզ հսկայական անդունդ է բաժանում

Բեռլինի տարածքը մակերեսով Երեւանին գերազանցում է 4 անգամ, իսկ բնակիչների թվով՝ գրեթե 3 անգամ: Մեր մայրաքաղաքում բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա 4,8 հազար մարդուց ավելի է ընդդեմ Բեռլինի 3,7 հազար մարդու: Այս գործոնն, ըստ երեւույթին, անդրադառնում է ճանապարհային երթեւեկության վրա:

Երեւանն ավտոբուսային երթուղիների թվով Բեռլինին 5 անգամ զիջում է: Դրա փոխարեն, մենք կասկածելի «ձեռքբերումներ» ունենք միկրոավտոբուսների մասով (պաշտոնական տվյալներով՝ 1,4 հազար միավոր)՝ ուղեւորների համար իրենց ոչ պակաս կասկածելի «հարմարավետությամբ»: Իսկ ահա, Բեռլինի հասարակական տրանսպորտի համակարգում ուղեւորատար միկրոավտոբուսներ նախատեսված չեն: Ըստ ուղեւորությունների հարամարավետության՝ մեզ հսկայական անդունդ է բաժանում: Բեռլինցիներից շատերը մարդատար ավտոմեքենաների տերեր են, բայց հաճախ նախընտրում են աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով (բնականաբար՝ նաեւ աշխատանքից տուն): Մեզ մոտ ճիշտ հակառակ պատկերն է:

Ուղեվարձը մեզ բավականին բարձր է թվում: Նախապես նշենք, որ սակագները տարբերակված են՝ ըստ քաղաքի գոտիների (A, B եւ C), ըստ ուղեւորության ժամանակի եւ այլն: Մեկանգամյա ուղեւորությունների համար տոմսեր են նախատեսված մի քանի կանգառի համար, կամ, օրինակ, 2 ժամվա: Օրինակ՝ 2 ժամվա տոմսը միայն մեկ ուղղությամբ է, եւ միայն AB գոտիներում, մեծահասակ ուղեւորի համար արժե 2,8 եվրո:

Իսկ եթե ձեռք բերեք մեկ ամսվա կամ տարվա «մշտական» տոմս, ապա ուղեւորության արժեքը կնվազի: Օրինակ՝ մեկ ամսվա ուղեվարձը (Բեռլինի AB գոտիներում) արժե 59 եվրո, այսինքն՝ միջինը ամսվա յուրաքանյուր օրվա համար 2 եվրոյից պակաս: «Արեւմտյան աշխատավարձերի դեպքում սա միանգամայն ընդունելի մեծություն է: Հավելենք, որ այս տոմսով, բացի ավտոբուսներից, կարելի է օգտվել նաեւ Բեռլինի հասարակական տրանսպորտի այլ տեսակների ծառայություններից՝ քաղաքային էլեկտրագնացքից, մետրոյից, տրամվայից, նաեւ գետային լաստանավից:

Բեռլինյան ավտոբուսները 3-դռնանի են, եւ չափերով երեւանյաններից նկատելիորեն մեծ են: Մեջտեղի դուռը բավականին լայն է եւ հարմար է սայլակների համար՝ ինչպես հաշմասայլակների, այնպես էլ մանկասայլակների: Անհրաժեշտության դեպքում, երբ ավտոբուսի աստիճանի եւ մայթեզրի միջեւ տարբերությունը սայլակի համար մեծ է, վարորդն իջնում է եւ դռան վրա տեղադրում շարժական հարթակ: Այս դռան առջեւ սրահում ընդարձակ ազատ հարթակ է՝ սայլակներով ուղեւորների համար: Բեռլինում հաճախ են հանդիպում երկհարկ ավտոբուսներ, այդ թվում՝ քաղաքում տուրիստական ուղեւորությունների համար:

Հանգուցային կանգառները հագեցած են էլեկտրոնային վահանակով, որոնց վրա իրական ժամանակում նշվում է, թե քանի րոպեից կժամանի որոշակի երթուղով ավտոբուսը: Նույն տեղեկությունն ուղեւորը կարող է ստանալ նաեւ իր բջջային հեռախոսով: Երկրորդական կանգառներին նման վահանակներ դեռեւս տեղադրված չեն: Ի դեպ, տրանսպորտին սպասող ուղեւորների համար տաղավար ունեցող այսպիսի կանգառները նման են երեւանյանին (տես՝ լուսանկարը): Սակայն համընկնումները սրանով ավարտվում են:

Առաջին հայացքից երեւանյան անհարմարավետ տրանսպորտի սակագինը ցածր է: Սակայն սա թվացյալ էժանություն է: Այսպես՝ եթե տրանսպորտից օգտվես օրական միայն 2 անգամ, ապա ամսական ծախսը կազմում է 6 հազար դրամ: Այսինքն՝ պաշտոնական նվազագույն աշխատավարձի (55 հազար դրամ) գրեթե 10 տոկոսը: Նաեւ հաշվի առնենք, որ մեր իրականությունում վարձու աշխատաողներ են հանդիպում (ստվերային զբաղվածությամբ), որոնք նվազագույն աշխատավարձից քիչ են ստանում:

Երեւանի տրանսպորտային «կազմակերպությունները» (որոնց թիվը միայն ըստ միկրոավտոբուսների 4 տասնյակի է հասնում) հարմարավետության ապահովումը կապում են միայն սակագնի բարձրացման հետ: Սակայն հասարակական տրանսպորտը սկզբունքորեն սոցիալական ոլորտ է, եւ անհեթեթ է, որ «գծատերերի» ամբողջ լեգեոնը անձնական շահույթ է կորզում ուղեւորներից: Զարգացած երկրներում քաղաքային հասարակական տրանսպորտը, որպես կանոն, վնասաբեր է եւ քաղաքային բյուջեից դոտացիա է ստանում:

 

news.am