Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանին Պետքարտուղարությունից դուրս են մղում
Փորձառու դիվանագետ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնին ստիպում են հեռանալ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնից՝ նոր վարչակազմի օրոք Պետքարտուղարությունում վերադասավորումների լույսի ներքո: Վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաներին՝ այս մասին հայտնում է Foreign Policy-ն:
Թրամփը նրա պաշտոնում առաջարկել է Ուես Միթչելին, սակայն նրա թեկնածությունը դեռեւս չի արժանացել Սենատի հավանությանը: «Սա եւս մեկ օրինակ է, որ վարչակազմը տաղանդը շփոթում է իրական ինստիտուցիոնալ գիտելիքների հետ»,- հայտարարել է Պետքարտուղարության նախկին աշխատակիցներից մեկը՝ անունը չհրապարակելու պայմանով:
Foreign Policy-ի տեղեկություններով՝ Հեֆերնը Պետքարտուղարությունում կմնա, սակայն դեռեւս հայտնի չէ՝ հատկապես ինչ պաշտոնում: Ինչ վերաբերում է Միթչելին, ապա նա վերլուծական կենտրոն է ղեկավարել, դասախոսություններ կարդացել, սակայն կառավարությունում աշխատելու փորձ չունի: Ըստ պարբերականի՝ Հեֆերնի հրաժարականը վտանգավոր է՝ կապված աշխատակիցների պակասի հետ, սակայն չափազանց կարեւոր տարածաշրջանային բաժինը առանձնապես կարեւոր է Ռուսաստանի հետ աճող լարվածության եւ ԵՄ հետ առեւտրային վեճերի պատճառով:
Հոդվածում նշվում է, որ Հեֆերնին փոխարինելու պատճառները պարզ չեն, սակայն պաշտոնյաները կարծում են, որ սա այն միտման շարունակությունն է, երբ քարտուղարների օգնականների գլխավոր տեղակալները դուրս են մղվում կամ հեռանում, որոնց պաշտոնները նոր մարդիկ են զբաղեցնում:
Պետքարտուղարությունից չեն պատասխանել Foreign Policy-ի՝ իրավիճակի մեկնաբանմանն առնչվող հարցին: Միեւնույն ժամանակ, գործընկերների եւ նախկին պաշտոնյաների, նաեւ արտասահմանյան դիվանագետների խոսքով՝ Հեֆերնը խելացի, անկաշառ եւ նվիրված դիվանագետ է:
Հոդվածում շեշտվում է, որ 2011-ից 2014 թվականներին Հեֆերնը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը նկարագրվում է որպես «քաղաքական ենթատեքստով նշանակում՝ հաշվի առնելով Վաշինգտոնում հայ-ամերիկյան համայնքի քաղաքական ակտիվությունը: Սակայն, ինչպես նշել է Սենատի աշխատակիցներից մեկը, Հեֆերնն իսկապես լավ է աշխատել՝ կարողանալով մանեւրել եւ դրանով, որպես արդյունք, Կապիտոլիումի բլրում բարձր հեղինակություն վաստակել», նշված է հոդվածում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները