Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել շվեդներին ձերբակալելու պատճառով
Շվեդիայի ԱԳՆ-ն հինգշաբթի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպան Քայ Թյուրքմենին կանչել է եւ պարզաբանում պահանջել Շվեդիայի 2 քաղաքացիներին կալանավորելու հիմնավորման վերաբերյալ. նրանցից մեկին կալանավորել են Իսպանիայում Թուրքիայի հարցմամբ, իսկ մյուսին՝ հենց Թուրքիայում: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալսթրեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայի դեսպանը դարձյալ ԱԳՆ է հրավիրվել, եւ մենք մեր մտահոգությունն ու պահանջներն ենք հայտնել՝ շվեդներին ազատազրկելու առնչությամբ»,- գրել է նախարարը:
Օգոստոսի սկզբին հայտնի է դարձել, որ Բարսելոնի օդանավակայանում Իսպանիայի իշխանությունները Թուրքիայի հարցմամբ ձերբակալել են 59-ամյա գրող եւ լրագրող Համզա Յալչընին, որը Շվեդիայի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունի: Հաղորդվում է, որ Թուրքիայի իշխանությունները նրան կասկածում են ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Լրագրողին կալանավորել են, երբ նա արձակուրդում էր: Նա Շվեդիա է տեղափոխվել 30 տարի առաջ, բնակվում է Արեւմտյան Շվեդիայում եւ երկար տարիներ համագործակցել է Odak Dergisi պարբերականի հետ, որը քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա իշխանությանը:
Վալսթրեմի խոսքով՝ Շվեդիայի իշխանությունների ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ գրողին հանդիպել են եւ նրա ազգականների հետ մշտական կապ են պահպանում:
«Ինտերպոլի Կանոնադրությունը հստակ է՝ կազմակերպությունը չպետք է օգտագործվի քաղաքական դրդապատճառներով»,- հայտնել է նախարարը: Նա նշել է, որ այս տեսակետի մասին հայտնել է նաեւ Իսպանիայի ԱԳ նախարարին եւ երկրի իշխանություններին կոչ է արել շտապել հարցը վերանայել:
Հուլիսի սկզբին Թուրքիայում այլ իրավապաշտպանների հետ ձերբակալել էին նաեւ Շվեդիայից ակտիվիստ Ալի Հարավիին: Վալսթրեմը պարզաբանել է, որ նա Թուրքիայում էր գտնվում «համացանցում մարդու իրավունքների եւ ազատության խաղաղ սեմինարին» մասնակցելու նպատակով, եւ որ Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են ահաբեկչության հետ կապված գործունեության մեջ: Այս առումով Վալսթրեմը Թուրքիայից պարզաբանում է պահանջել, թե ինչն է հատկապես եղել ակտիվիստի ձերբակալման հիմնավորումը, եւ իշխանություններին կոչ է արել նրան ազատել նման հիմնավորման բացակայության դեպքում:
Վալսթրեմն իր հայտարարության մեջ նշել է, որ Շվեդիան քանիցս մտահոգություն է հայտնել ընդհանրապես Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ, եւ որ դա ազդում է Թուրքիայի հետ Շվեդիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների վրա:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները