Ինչու է նվազել լոլիկի արտահանումը Ռուսաստան
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց:
Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս: Ընդ որում եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով: Այսինքն՝ նույնիսկ գնի անկման պայմաններում արտահանման ծավալները նվազել են: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ անցած տարի կառավարությունը պարծենում էր, թե լոլիկի արտահանումը նախորդ տարիների համար բազմապատկվել է, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դա պայմանավորված է ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցներով և թուրքական լոլիկը ընդամենը վերաարտահանվում էր դեպի Ռուսաստան հայկականի անվան տակ:
Ձմեռային և գարնանային ամիսներին արտահանման այդպիսի ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ ջերմոցային տնտեսությունների առկա հզորություններ Հայաստանում չկան, և այս 40 տոկոս անկումը պայմանավորված է նրանով, որ ընդամենը նվազել են թուրքական լոլիկի վերաարտահանման ծավալները»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները