ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանափակել 4 պետությունների քաղաքացիներին վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակել արտաքսման հարցի շուրջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցությունից հրաժարվող չորս պետությունների քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի աղբյուրները հրաժարվել են նշել այդ պետությունները, բայց հավելել են, որ Պետքարտուղարությունն արդեն զբաղվում է այդ հարցով: Հայտնի է միայն, որ խոսքն այն երկրների մասին է, որոնց իշխանությունները հրաժարվում են հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներին, կամ ձգձգում են այդ գործընթացը:
Ընդ որում՝ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բանակցություններ է վարում այդ պետությունների ներկայացուցիչների հետ: «Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները կարողանան տուն վերադարձնել իրենց քաղաքացիներին»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:
Այդ քայլը բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ: Սահմանափակումները կգործեն՝ մինչև չմեծացվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները