ԱՄՆ դեսպանատունն առաջարկել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ ստանալ այլ երկրներում
Ռուսաստանի քաղաքացիներն ամերիկյան վիզա ստանալու համար կարող են դիմել ցանկացած այլ երկրում ԱՄՆ դեսպանատներին, որտեղ հայտերի ուսումնասիրման ժամկետները քիչ են, քան Մոսկվայում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ դեսպանատանը:
Դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ հյուպատոսարանի աշխատակիցը որոշում է կայացնում վիզաների վերաբերյալ անհատական կարգով՝ հետևելով ամերիկյան օրենսդրությանը:
«ԱՄՆ օրենքը չի արգելում Ռուսաստանի քաղաքացիներին վիզա ստանալու փաստաթղթեր ներկայացնել այլ երկրում»,- նշել են դեսպանատանը:
Երկուշաբթի թարմացված տվյալների համաձայն՝ Մոսկվայում, այսպես կոչված, Visitor Visa-ի դիմումատուները պետք է սպասեն 85 օր: Ուսանողական վիզայի համար դիմողների համար հարցազրույցի սպասման ժամկետը կկազմի 36 օր, ոչ ներգաղթային արտոնագրերի այլ տեսակների համար դիմողները ստիպված կլինեն սպասել միջինը 53 օր:
Կայքը նշում է, որ Visitor Visa-ի համար հարցազրույցի սպասելու ժամանակը Կիևում ԱՄՆ դեսպանատանը կազմում է 4 օր, Թբիլիսիում՝ 8 օր, Պեկինում՝ 4 օր, Աստանայում՝ 23:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:
Այդ քայլը բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ: Սահմանափակումները կգործեն՝ մինչև չմեծացվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները