Թրամփը սպառնացել է «փակել» կառավարությունը, եթե Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առճակատման գնալ Կոնգրեսի հետ, եթե կառույցը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, գրում է The Daily Mail-ը:
«Անգամ եթե ստիպված լինենք «փակել» կառավարությունը, մենք կկառուցենք պատը»,- սպառնացել է Թրամփը:
Դաշնային մարմինների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը հնարավոր է, եթե Կոնգրեսում կուսակցությունները բյուջեի հարցով պայմանավորվածության չգան:
Թրամփը նաև մեղադրել է Կոնգրեսի դեմոկրատ անդամներին պատի կառուցման առաջարկը հավանության չարժանացնելով ԱՄՆ-ի անվտանգությունը վտանգելու համար:
«Մենք պատ ենք կառուցում հարավային սահմանին, ինչն ուղղակի անհրաժեշտություն է»,-ասել է նա:
Մեքսիկայի հետ սահմանին պատը Թրամփի նախընտրական կարևոր խոստումներից մեկն է եղել: Նախընտրական արշավի ժամանակ նա պնդում էր, որ համոզել է Մեքսիկային վճարել կառուցման համար, սակայն մեքսիկական իշխանությունները հստակ հասկացրել են, որ ոչ մի գումար չեն տրամադրի պատի համար:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները