Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ
Հայաստան

«Կամուրջի» ոդիսականը․ բաց նամակ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն Նախագահ, մեծարգո պարոն Վարչապետ

Ձեզ եմ դիմում կրկին խնդրելով միջամտել «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ՓԲԸ (այսուհետ նաև՝ Կամուրջ կամ Կազմակերպություն) շուրջ առաջացած խնդիրների կապակցությամբ, մասնավորապես այն մասին, թե ինչպես պետական որոշ բարձրաստիճան ղեկավարների գործողությունների արդյունքում Կամուրջի հիմնադիր՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի ճակատագիրը հանձնվեց երեք պաշտոնատար անձանց և ինչպես հետագայում սկսվեց Կազմակերպության քայքայման գործընթացը, որի ընթացիկ փուլում օրակարգային հարց է դարձել Կազմակերպության վերջնական կործանման ըստ էության վերջին խոչընդոտներից մեկի՝ իմ հեռացումը:

Եթե չլինեին գործընթացներ, որոնք ուղորդվել կամ հովանավորվել են և կարծես թե շարունակում են ուղղորդվել որոշ պաշտոնատար անձանց, մասնավորապես կենտրոնական բանկի որոշ պաշտոնյաների կողմից և եթե չլիներ նաև ՀՀ տնտեսության մեջ Կամուրջի զգալի նշանակությունը, այս հարցը մի գուցե կարելի էր համարել հերթական մասնավոր մի խնդիր, որը չի կարող արժանանալ պետական բարձր մակարդակի ուշադրության:

Այսպես.

Կամուրջը ներկայիս ավելի քան 14 մլրդ. դրամ ակտիվներով, մոտ 260 աշխատողներով, երբեմնի բացառիկ շահութաբերությամբ (2013թ.՝ 740մլն. դրամ զուտ շահույթ) և ժամանակին ՀՀ 300 խոշորագույն հարկատուների խմբում ընդգրկված ոչ պետական ընկերություն է, որը փլուզվում է բարձրաստիճան պետական անձանց միջամտության և անգործության պատճառով:

Այն տարիներ շարունակ եղել է բացառիկ արդյունավետ, միջազգային չափանիշներով աշխատող՝ մոդել (օրինակելի) միկրոֆինանսական կազմակերպություն, պետությանը վճարել է ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլրդ. դրամ հարկեր, ծառայություններ է մատուցել ավելի քան 140,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների։ ՀՀ և միջազգային միկրոֆինանսավորման ոլորտում Կամուրջն ունեցել է բարձր հեղինակություն, բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Նորվեգիա, Սլովակիա, անմիջապես իմ ջանքերով ներգրավել է տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարների հասնող ֆինանսական ռեսուրսներ և այլն։

Սակայն այսօր Կամուրջը գործնականորեն հայտնվել է դեֆոլտի կարգավիճակում։ Կամուրջը արդեն վաղուց աշխատում է վնասով, էականորեն կորցնելով իր հեղինակությունը ՀՀ միկրոֆինանսական շուկայում, ինչպես նաև ոլորտին առնչվող միջազգային գործընկեր կազմակերպությունների շրջանում։

Հիմնական խնդիրները սկսվել են 2010թ.-ից՝ շատերին հայտնի հանգամանքներում (որոնց, նաև այդ կապակցությամբ մի շարք այլ հարցերին այս հրապարակման շրջանակներում չեմ անդրադառնում՝ առայժմ զերծ մնալով որոշ հանգամանքների և փաստերի հրապարակումից) ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարության և ՀՀ կենտրոնական բանկի գործողություններից հետո: Մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ և ֆինանսների ներկայիս նախարարի գլխավորությամբ դեռևս 2000թ.-ից հիմնականում իմ ջանքերով հիմնադրված Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի (ծրագրային անունը՝ Կամուրջ հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի կազմը ամբողջովին փոխվեց և ձևավորվեց նոր խորհուրդ։ Ֆինանսների ներկայիս նախարարը 2010թ.-ից շարունակում է մնալ որպես այդ ոչ պետական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հիմնադրամի կողմից այնուհետև ստեղծված Կամուրջ վարկային կազմակերպության խորհուրդը նույնպես ձևավորվեց տարօրինակ սկզբունքներով, ընդ որում՝ անտեսելով, որ այդ խորհրդի անդամներից ոչ մեկը միկրոֆինանսական ոլորտում կառավարման փորձ չեն ունեցել։ Ավելին, նրանցից մեկը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Այդ պահից սկսած Կամուրջի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները մղվեցին հետին պլան, իսկ խորհուրդը սկսեց զբաղվել ընկերության ընթացիկ աշխատանքների անմիջական «ղեկավարմամբ»՝ միկրոմենեջմենթով, տնօրենի նկատմամբ հնարավոր և անհնար ճնշումներ գործադրելով, գործերից, ընթացիկ տեղեկատվությունից հնարավորինս մեկուսացնելով, նախաձեռնություններին խոչընդոտելով, լիիրավ աշխատելու անհնարինություն ստեղծելուվ և այլն։ Խորհրդի կողմից կայացվել են տնօրենի անմիջական իրավասության տակ գտնվող հարցերով հարյուրավոր որոշումներ, այդ թվում նաև ընկերության գույքի տնօրինման հարցերով, փոխվել է ղեկավար կազմի մեծ մասը, կատարվել են այլ գործողություններ։ Խորհրդի որոշումներից շատերը կայացվել են կոպիտ սխալներով՝ առանց հաշվարկի և բիզնես տրամաբանությունից զուրկ: Տարեկան հրավիրվել են խորհրդի մինչև 90(!) նիստեր, առանց տնօրենին հրավիրելու և վերջինիս կարծիքն ու առաջարկությունները էական գործընթացների վերաբերյալ լսելու։

Կամուրջի բնականոն գործունեության, դրա զարգացման դեմ ուղղված խորհրդի որոշումների ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն չեմ կարող չնշել դրանցից ևս մեկը՝ տնօրենին վերապահված բոլոր իրավասությունները զուգահեռաբար վերապահվել են նաև այլ աշխատողի՝ միաժամանակ նաև ընկերության կնիքը և փաստաթղթեր կնքելու իրավասությունը վերցնելով տնօրենից և փոխանցելով գլխավոր հաշվապահին։

Այսպիսով, ըստ էության ստեղծվել է Կամուրջի գույքի տնօրինման և բոլոր այլ կարգի հրամանների, որոշումների և գործարքների կայացման լրացուցիչ, ոչ օրինական ճանապարհ՝ բացարձակապես տնօրենի վերահսկողությունից դուրս, սակայն տնօրենի պատասխանատվությամբ։ Նման մեղմ ասած «ոչ մասնագիտական» և կամայական որոշումների արդյունքում Կամուրջի համար առաջացել են ծանր, շատ դեպքերում նաև անվերականգնելի հետևանքներ:

Նշեմ նաև, որ Կամուրջի խորհրդի նախագահի կողմից հաստատվող հրապարակումներում ներկայացվել են Կամուրջի գործունեության «բարձր» արդյունքների և ցուցանիշների մասով ենթատեքստից կտրված տեղեկություններ՝ թաքցնելով ընկերության չափազանց ծանր վիճակը և առկա համակարգային խնդիրները:

Ինձ, այդ ընկերության փաստացի ստեղծողի և զարգացնողի համար առավել ծանր է նաև այն, որ խորհրդի կողմից նման գործելակերպը հավելվել է նաև իմ մասին իրականությանը բացարձակորեն չհամապատասխանող լուրերի տարածմամբ՝ գլխիվայր աղավաղելով միկրոֆինանսական այդ ինստիտուտի ստեղծման իմ բազմամյա ջանքերի պատմությունը (կարծես թե այդ ընկերությունը երկնքից է իջել)։ Սահմանափակելով իմ իրավասությունների մեծ մասը և արհեստական խոչնդոտներ ստեղծելով, միաժամանակ այլ անձանց մոտ խորհրդի անդամները գանգատվում են իմ պարտականությունները դանդաղ կամ ոչ ամբողջապես կատարելու մասին։ Խորհրդի տարբեր անդամների կողմից իմ նկատմամբ մի շարք անգամներ հնչել են նաև ուղղակի սպառնալիքներ, ընդհուպ մինչև՝ «քեզ կգնդակահարեմ», նաև սեռական բնույթի հայհոյանքներ։

Կամուրջի արագորեն ծանրացող վիճակի մասին իմ ահազանգերը և առողջացմանն ուղղված անհապաղ քայլերի մասին առաջարկությունները վերջին տարիներին բազմիցս բանավոր և գրավոր կարգով ներկայացրել եմ հիմնադրի հոգաբարձուների խորհրդի նախագահին (ներկայիս ֆինանսների նախարարին), Կամուրջի խորհրդին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկին։ Ավելի քան երկու տարի գրավոր և բանավոր խնդրանքներով փորձել եմ հանդիպել կենտրոնական բանկի նախագահին՝ Կամուրջի կառավարման խնդիրների մասին իմ մտահոգությունները, տեսակետն ու առաջարկությունները անմիջականորեն իրեն ներկայացնելու նպատակով, սակայն ապարդյուն: Ոչ մեկի կողմից այդ կապակցությամբ էական քայլեր երբևիցե չեն ձեռնարկվել։

Ըստ էության Կամուրջի տարիների արդյունքում ստեղծված ամրության պաշարներն ուղղակի մսխվել են և ոչ առանց որոշ պետական պաշտոնյաների հովանավորության։

Տեղեկացնում եմ նաև, որ Կամուրջի հիմնադիր՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 28.12.2016թ.-ին որոշում է կայացրել ս.թ. փետրվարի վերջից ինձ ազատել Կամուրջ-ի տնօրենի պաշտոնից…

Ուստի, մեծարգո պարոն Նախագահ, մեծարգո պարոն Վարչապետ, Կամուրջը վերջնական փլուզումից փրկելու համար հայցում եմ Ձեր շտապ միջամտությունը հիշյալ և բազմաթիվ այլ փաստերի, հանգամանքների և դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն նախաձեռնելու, իսկ մինչև քննության ավարտը նաև Կամուրջի խորհրդի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հարցում։

Համառոտ տեղեկատվություն իմ մասին

Որպես միկրոֆինանսական և կառավարման ոլորտների արդեն ավելի քան 18 տարվա մասնագետ, 2000թ.-ից սկսած ես իմ ուսերի վրա եմ տարել հայաստանյան պայմաններում Կամուրջ-ի ստեղծման, զարգացման, վերելքի և աննախադեպ բարձր ցուցանիշների ապահովման տառապանքն ու դժվարությունները։ Միջազգային միկրոֆինանսական ոլորտում ես համարվում եմ բավականին ճանաչված մասնագետ, վերապատրաստվել եմ Բոլդերի համալսարանում և Հարվարդի Բիզնես Դպրոցում (ԱՄՆ), Սպրինգֆիլդ Կենտրոնում (Բրիտանիա) և այլն, վեց տարի շարունակ հանդիսացել եմ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանների Միկրոֆինանսական Կենտրոնի (MFC, Վարշավա) տնօրենների խորհրդի անդամ, նախագահի տեղակալ և գլխավոր գանձապետ, միջազգային ILO, OECD, UNDP և այլ կազմակերպությունների առաջարկով բազմաթիվ երկրներում իրականացրել եմ ուսուցումներ, միկրոֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման և զարգացման գործնական թեմաներով խորհրդատվություններ, վարել եմ ոլորտին առնչվող հատուկ այլ միջոցառումներ։ Մինչ այդ, ավելի քան երկու տարի բրիտանական General Electric-ում (Քիդսգրով) նախագծող ինժեներական խմբի ղեկավար աշխատելով անմիջականորեն հաղորդվել եմ արևմտյան մենեջմենթի լավագույն փորձին։ Ներկայումս հանդիսանում եմ համաշխարհային Միկրոֆինանսական Ցանցի (MFN) տնօրենների խորհրդի անդամ և Եվրոպական (նաև ԱՊՀ) տարածաշրջանի պատասխանատուն։

Շնորհակալություն:

Հարգանքով՝ Գագիկ Վարդանյան տնօրեն, «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

Հ.Գ. Կամուրջի խնդրի, որոշ փաստերի և փաստաթղթերի ավելի մանրամասն ներկայացմամբ 13.01.2017թ. դիմել եմ ՀՀ Նախագահին և ՀՀ Վարչապետին (յուրաքանչյուր դիմումը, իր հավելվածներով՝ 36 էջ): Դեռևս որևէ արձագանք չստանալով, նաև մտավախություն ունենալով, որ մեծարգո Նախագահը և Վարչապետը դիմումիս մասին չեն տեղեկացվել, ստիպված եմ դիմել բաց նամակով։

hetq.am