Լեւոն Տեր-Պետրոսյան. Սրանք կլինեն Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ եւ վտանգավոր ընտրությունները
Սրանք սովորական ընտրություններ չեն, իրավիճակը երկրում պայթյունավտանգ է: Սրանք կլինեն Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ եւ վտանգավոր ընտրությունները: Այս մասին հունիսի 7-ին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու, երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշեց, որ կան երկու բեւեռներ, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Երկու բեւեռները, նրա խոսքով, տիրապետում են հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ժամանակին հնարավոր կլիներ հասնել իշխանությունների խաղաղ հրաժարականին եւ կազմել նորմալ ճգնաժամային կառավարություն, եթե Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընդունեին միասնական դաշինքով հանդես գալու իր առաջարկը, բայց որեւէ պետական պաշտոնի չհավակնելու պայմանով:
«Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կհեռանար, կձեւավորվեր տեխնոկրատական կառավարություն, որը 1-2 տարվա ընթացքում կարող էր շտկել իրավիճակը: Բայց Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժեցին այս առաջարկը: Եւ հիմա ճակատամարտ է լինելու, դեռ չեմ խոսում քաղաքացիական պատերազմի մասին: Երկու կողմից էլ կլինեն հազարավոր խախտումներ, կլինեն միջադեպեր, որոնք կարող են անվերահսկելի դառնալ»,- հավելեց նա:
Առաջին նախագահի գնահատականով՝ պատերազմում ծանրագույն պարտությունից հետո կողմերը երկիրը դեպի ավելի խորը փոս են տանում:
Հիշեցնենք, որ անձամբ Տեր-Պետրոսյանի կազմակերպմամբ կամ մասնակցությամբ ընտրություններում տեղի ունեցած բազմաթիվ խախտումները երկու անգամ աղետալի իրադարձությունների պատճառ են դարձել Հայաստանի համար՝ 1996 թ. նախագահական ընտրությունների արդյունքները հանգեցրին խորհրդարանի գրոհման, իսկ 2008 թ. տեղի ունեցան մարտի 1-ի տխրահռչակ իրադարձությունները:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են