Ընտրեք ինձ, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա. Հրանտ Բագրատյան
Մենք նոյեմբերի 9-ի հայտարարության հետ ոչինչ անել չենք կարող, դա սխալ հայտարարություն է, այդտեղ ՀՀ սահմաններ էլ են զիջված, բայց խնդիրն այն է, որ դրանք ի կատար են ածված: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Մենք երբեք չենք ընդունելու այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը պետք է համաժողովրդական հանրաքվեի դրվեր: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ:
Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշ ոչ Նիկոլին եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: Ցավոք սրտի, Ալիեւը Նիկոլի նկատմամբ սեռական հակումներ չի դրսեւորում: Նիկոլը փող է ստացել Ալիեւից, չի կարող մերժել, որովհետեւ զապիսներ կհայտնվեն, թե ինչպես է դավաճանաբար հանձնել Արցախը»,-ասաց նա:
Բագրատյանի խոսքով, շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չհամաձայնեց դադարեցնել պատերազմը, որպեսզի իրեն չվերագրեն պարտությունը եւ գերադասեց պարտվել այդ հողերը. «Այդպես չի, այդ ժամանակ նա արդենփ ող էր վերցրել Ալիեւից: Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի կլինի երկու միջանցք Սյունիքով: Այդ միջնցքների հողերը մենք հանձնում ենք ռուսներին: Ես հակառուս չեմ, բայց Հայաստանի տարածքից ինչի՞ պետք է ռուսներին հանձնվի: Ռուսների միակ հաջողությունն այս ընթացքում այն էր, որ ասացին՝ այ տավար, էդ հողերը գոնե մեզ տուր: Այդ հողերը դուրս են գալիս մեր սուվերեն տիրապետության գոտուց: Եթե ընտրվում է ոչ Նիկոլը, նա ասում է՝ սաղիդ վրա թքած ունեմ, չեմ տալիս ու վերջ: Չնայած ռուսների հետ ռազմավարական գործընկեր ենք, բայց ինչի՞ պետք է հող տամ»,-ասաց նախկին վարչապետը:
Նա նկատեց, որ Ադրբեջանի նպատակն է Հայաստանի պոկել 2,5 հազար քառակուսի կմ. «Նա պատահական չի մտել այդ տարածքներ: Հիշեք, այդ ամենը Նիկոլի համաձայնությամբ է արվել: Էլի ես ճիշտ եմ դուրս գալու: Այսօր մեր սահմանապահին արգելված է կրակել: Նա չգիտի՝ որն է մեր սահմանը»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են